Ատամների կերամիկական շապիկներ․ տեսակներն ու առանձնահատկությունները

ցիրկոնե ատամի շապիկ​, Ատամի շապիկ գին

Կերամիկական ատամնաշապիկները համարվում են քայքայված ատամների վերականգնման ամենաէսթետիկ լուծումներից մեկը։ Դրանք լիովին վերարտադրում են բնական էմալի գույնը, թափանցիկությունն ու ձևը, ինչի շնորհիվ ժպտալիս գրեթե աննկատ են։ Այսպիսի ատամնաշապիկները հատկապես հաճախ ընտրվում են առջևի ատամների վերականգնման համար, որտեղ բնական տեսքն առանձնապես կարևոր է։

Եկե՛ք միասին հասկանանք, թե կերամիկական շապիկների ինչ տեսակներ կան, և որոնք են դրանց առանձնահատկությունները։

Կերամիկական շապիկների տեսակները

Ատամների վերականգնման տարբերակից, կլինիկական իրավիճակից և բուժառուի բյուջեից կախված՝ կիրառվում են տարբեր տեսակի կերամիկական պսակներ կամ շապիկներ։

1. Սեղմված կերամիկական շապիկներ (E-max)

Այս նյութը գրեթե նույն կերպ է անդրադարձնում լույսը, ինչպես բնական էմալը, ինչի շնորհիվ ատամն ունենում է առավելագույնս բնական տեսք։
E-max ատամնաշապիկների առավելությունները՝

    • բարձրակարգ էսթետիկա.
    • թափանցիկություն.
    • հարմար են առաջնային ատամների համար.
    • դիմացկուն են գունափոխության նկատմամբ։

    2. Լրիվ կերամիկական շապիկներ

    Պատրաստվում են ամբողջությամբ կերամիկայից՝ առանց մետաղի, ինչը դրանք դարձնում է հիպոալերգիկ և անվտանգ լնդերի համար։
    Լրիվ կերամիկական ատամնաշապիկների առավելությունները՝

      • կենսահամատեղելի նյութ.
      • լնդերի շրջանում մետաղական երանգի բացակայություն.
      • բարձր էսթետիկա.
      • լույսաթափանցելիություն:

      3. Ցիրկոնիումի երկօքսիդի հիմքով կերամիկա

      Այս դեպքում օգտագործվում է ամուր ցիրկոնիումային հիմք, որը պատվում է կերամիկական ծածկույթով։ Այսպիսի ատամնաշապիկները համատեղում են ամրությունն ու գեղեցիկ տեսքը։
      Ցիրկոն-կերամիկական պսակների առավելությունները՝

        • բարձր ամրություն.
        • երկար ծառայության ժամկետ.
        • հարմար են ծամող ատամների համար.
        • դիմացկունություն:

        4. Հիբրիդային կերամիկա

        Միավորում է կերամիկայի և կոմպոզիտային պոլիմերների հատկությունները։ Այս կառուցվածքի շնորհիվ ատամնաշապիմիաժամանակ ունեն ամրություն, էլաստիկություն և լավ էսթետիկ տեսք։
        Առավելությունները՝

          • բարձր ամրություն և ծանրաբեռնվածության դիմադրություն.
          • էլաստիկություն.
          • նուրբ ազդեցություն հակադիր ատամների վրա.
          • բնական տեսք:

          Կարևոր է իմանալ։ Հիբրիդային կերամիկայից պատրաստված պսակներն առավել հաճախ կիրառվում են ծամող ատամների վերականգնման, ներդիրների, վերդիրների և փոքր պսակների դեպքում, որտեղ կարևոր են ինչպես ամրությունը, այնպես էլ ծամելու ժամանակ հարմարավետությունը։

          ատամի շապիկ տեղադրում

          Կերամիկական շապիկների առանձնահատկությունները

          Ատամների կերամիկական շապիկները համարվում են ժամանակակից ստոմատոլոգիական պրոթեզավորման ամենաարդյունավետ լուծումներից մեկը։ Սակայն, դրանք նույնպես ունեն իրենց առավելություններն ու թերությունները։
          Առավելությունները

          • արտաքին տեսք – առավելագույնս նման են բնական ատամներին
          • հիպոալերգիկություն – հարմար են մետաղի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց համար
          • կենսահամատեղելիություն – լավ են հարմարվում լնդերի հյուսվածքներին
          • գույնի կայունություն – չեն ներկվում սննդից և խմիչքներից
          • բարձր ճշգրտությամբ պատրաստում
          • երկարակեցություն – ճիշտ խնամքի դեպքում ծառայում են 10–15 տարի և ավելի
          • հարմարավետություն և թեթևություն – չկա «օտար» ատամի զգացողություն

          Թերությունները

          • ամրությամբ զիջում են ցիրկոնիումային պսակներին՝ մեծ ծանրաբեռնվածության դեպքում
          • պահանջում են ատամի ավելի մանրակրկիտ նախապատրաստում
          • դժվար է վերականգնել վնասման կամ կոտրվածքի դեպքում
          • միշտ չէ, որ արդյունավետ են ուժեղ քայքայված ծամող ատամների համար

          Կերամիկական շապիկների «թույլ կողմերից» մեկը նաև դրանց գինն է, որը ավելի բարձր է՝ համեմատած մետաղ-կերամիկական շապիկների հետ: Կերամիկական ատամնաշապիկների գինը պայմանավորված է մի շարք գործոններով՝

          • բարդ արտադրական տեխնոլոգիա
          • ժամանակակից թվային սարքավորումների կիրառություն
          • մոդելավորման բացարձակ ճշգրտություն
          • ատամնատեխնիկական լաբորատորիայի աշխատանք

          Կարևոր է իմանալ։ Կերամիկական շապիկները պահանջում են ատամի շատ ճշգրիտ նախապատրաստում, ճիշտ չափումներ կամ թվային սկանավորում և զգուշությամբ ամրացում։ Ստոմատոլոգի փորձն ու որակավորումը անմիջականորեն ազդում են շապիկի սերտ տեղադրման, էսթետիկ տեսքի և ծառայության ժամկետի վրա։ Սխալ տեղադրումը կարող է բերել կոտրվածքների, անհարմարության կամ ծառայության ժամկետի կրճատման:

          Ցիրկոնիո՞ւմ, թե՞ կերամիկա

          Ցիրկոնիումային և կերամիկական պսակների միջև ընտրությունը կախված է մի շարք գործոններից՝ ատամի դիրքից, ծամելու ծանրաբեռնվածությունից, էսթետիկ պահանջներից և կլինիկական իրավիճակից։

          Կարևոր է իմանալ։ Ճիշտ ընտրություն կատարելու համար, պետք է հաշվի առնել նյութերի հիմնական տարբերությունները․
          1․ Կերամիկան ապահովում է առավելագույն էսթետիկ տեսք և հիմնականում կիրառվում է առաջնային ատամների վերականգնման համար, որտեղ հատկապես կարևոր է բնական տեսքը։
          2․ Ցիրկոնիումն ավելի ամուր է, այդ պատճառով իդեալական է ծամող ատամների և բարդ օրթոպեդիկ կառուցվածքների համար, որոնք պետք է դիմանան մեծ ծանրաբեռնվածությանը։

          Բնականաբար, վերջնական ընտրությունը կատարում է ստոմատոլոգը՝ ախտորոշումից հետո, հաշվի առնելով ատամների վիճակը, կծվածքը և բուժառուի ցանկությունները։

          Եթե ցանկանում եք տեղադրել ատամի շապիկ կամ ստանալ խորհրդատվություն և կազմել ատամների վերականգնման անհատական ծրագիր, դիմե՛ք Perfect Smile ատամնաբուժարանի փորձառու մասնագետներին և ստացե՛ք լավագույն առաջարկները լավագույն արժեքով:

          Կիսվել:

          Նմանատիպ

          ատամների բրեկետներ

          Բրեկետներ, օրթոդոնտիկ համակարգեր երեխաների համար

          մանկական բրեկետներ

          Մանկական բրեկետներ և ատամնաշարի ուղղում․ ինչ պետք է իմանան ծնողները

          մանկական օրթոդոնտիա, մանկական ատամնաբուժարան կենտրոն

          Այն ամենը, ինչ պետք է իմանան ծնողները մանկական օրթոդոնտիայի մասին