
Ատամի կիստայի հեռացում
Ատամի կիստան ծնոտի ոսկրային հյուսվածքում, ատամի արմատի շրջակայքում (ատամի տակ) կամ լնդի շրջանում առաջացող ախտաբանական գոյացություն է, որը սովորաբար զարգանում է երկարատև բորբոքային գործընթացների կամ չբուժված վարակների հետևանքով։ Հաճախ ատամի կիստան առաջանում է արմատախողովակների ոչ լիարժեք կամ անհաջող բուժման արդյունքում, երբ վարակի օջախը պահպանվում է արմատածայրի շրջանում և ժամանակի ընթացքում ձևավորում կիստային խոռոչ։ Այն կարող է մեծանալ, վնասել հարակից հյուսվածքները՝ առաջացնել ցավ, այտուցվածություն և այլ բարդություններ։ Որոշ դեպքերում ատամի տակ կիստան կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ գանգատների՝ աստիճանաբար մեծացնելով բարդությունների ռիսկը։
Ատամի կիստայի հեռացումը վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում հեռացվում են կիստային գոյացությունը և վարակված հյուսվածքները՝ վերացնելով բորբոքման հիմնական աղբյուրը։ Ժամանակակից վիրաբուժական մեթոդների շնորհիվ շատ դեպքերում հնարավոր է պահպանել բնական ատամը և կանխել դրա հեռացման անհրաժեշտությունը։
Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում ատամի կիստայի հեռացումն իրականացվում է կլինիկական պայմաններում՝ փորձառու դիմածնոտային վիրաբույժների կողմից։ Բուժման պլանը կազմվում է մանրակրկիտ ախտորոշումից հետո՝ հաշվի առնելով կիստայի չափը, տեղակայումը և հարակից հյուսվածքների վիճակը։