
Լնդերի բուժում
Բորբոքված, այտուցված, արյունահոսող լնդերը կամ հաճախակի զգացնել տվող լնդերի ցավը լուրջ ազդանշան է, որը հուշում է լնդերի բուժման անհրաժեշտության մասին։ Perfect Smile ատամնաբուժարանում լնդերի բուժումն իրականացվում է բացարձակապես անվտանգ և բնական բաղադրիչներով (բուսական միջոցներ, վիտամիններ և միներալներ)՝ վերացնելով բորբոքումը և վերականգնելով լնդերի առողջությունը։
Լնդերի բորբոքման և լնդային հիվանդությունների առաջացման և պատճառները
Լնդերի հիվանդությունները հիմնականում առաջանում են բերանի խոռոչում բակտերիաների կուտակման հետևանքով, սակայն կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք նպաստում են բորբոքված լնդերի առաջացմանը.
- բերանի խոռոչի անբավարար կամ սխալ հիգիենա.
- ատամնաքարերի և փառի կուտակում.
- ծխախոտի օգտագործում.
- իմունային համակարգի թուլացում.
- հորմոնալ փոփոխություններ.
- սթրես և սխալ սննդակարգ:
Այս գործոնների ազդեցությամբ լնդերը կարող են բորբոքվել և ժամանակի ընթացքում հանգեցնել լուրջ խնդիրների։
Լնդերի արդյունավետ բուժում բնական միջոցներով
Perfect Smile ստոմատոլոգիական կենտրոնում լնդերի բուժումը հիմնված է համալիր մոտեցման վրա, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում ֆիտոթերապիան։
Բուժման ընթացքում կիրառվում են բացառապես բնական բաղադրիչներ:
Բույսերից՝ սրոհունդ, եղեսպակ, հազարատերևուկ, որոնք ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, ինչը հատկապես արդյունավետ է լնդերի բորբոքման դեպքում։
Միաժամանակ հյուսվածքները հագենում են նաև վիտամիններով (C, B խմբի) և միներալներով (կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն):
Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն վերացնել լնդերի բորբոքումը, այլ նաև ամրացնել լնդերը և կանխել կրկնությունը։
Եթե ձեզ անհանգստացնում են բորբոքված լնդերը, լնդերի ցավը կամ արյունահոսությունը՝ մի՛ սպասեք։ Գրանցվե՛ք խորհրդատվության և ստացեք արդյունավետ լուծում՝ առողջ և ամուր լնդերի համար։