
Ատամի արմատախողովակների բուժում և վերաբուժում
Ատամի արմատախողովակների բուժումը (էնդոդոնտիկ բուժում կամ «ատամի ներվի բուժում») անհրաժեշտ է այն դեպքերում, երբ քայքայված ատամի միջով վարակը հասնում է ատամի ներսում գտնվող փափուկ հյուսվածքներին՝ կակղանին (պուլպա)։ Սա սովորաբար հանգեցնում է պուլպիտի (նյարդի բորբոքում), իսկ անուշադրության մատնվելու դեպքում՝ պերիօդոնտիտի (հյուսվածքների բորբոքում ատամի արմատի շուրջ)։ Ժամանակին չբուժելու դեպքում բորբոքումը կարող է առաջացնել ուժեղ ցավ, այտուց, թարախակույտ և նույնիսկ հանգեցնել ատամի կորստի։
Perfect Smile ատամնաբուժարանում իրականացվում է բարձրորակ էնդոդոնտիկ միջամտություն՝ ուղղված բնական ատամի պահպանմանը։ Մենք կատարում ենք.
- Պուլպիտի բուժում՝ բորբոքված նյարդի հեռացում արմատախողովակների հերմետիկ լեցավորում։
- Պերիօդոնտիտի բուժում՝ արմատի շուրջ առկա բորբոքային օջախների թերապիա։
- Արմատախողովակների վերաբուժում՝ նախկինում թերի կամ սխալ բուժված ատամների վերականգնում, կոտրված գործիքների հեռացում խողովակներից։
Մենք կիրառում ենք ինչպես ձեռքի, այնպես էլ էնդոմոտորային մշակման տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս անթերի մաքրել անգամ ամենաբարդ և թեքված արմատախողովակները։
Ե՞րբ է անհրաժեշտ ատամի արմատախողովակների բուժումը
Ատամի արմատախողովակների բուժումը (նյարդի բուժումը) անհրաժեշտ է այն դեպքերում, երբ վարակը կամ բորբոքումը հասնում է ատամի ներսում գտնվող նյարդին և փափուկ հյուսվածքներին։ Շատ հաճախ մարդիկ դիմում են բժշկին միայն ուժեղ ցավերի դեպքում, սակայն որոշ ախտանիշներ կարող են վաղ փուլում հուշել խնդրի մասին։
Արմատախողովակների բուժման անհրաժեշտության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- ուժեղ կամ տրոփող ատամի ցավ,
- գիշերային ցավեր,
- սառը կամ տաք սննդից սուր զգայունություն,
- ծամելու ժամանակ ցավ կամ անհարմարություն,
- այտուցված կամ բորբոքված լնդեր,
- թարախային բշտիկ լնդի վրա,
- այտի այտուց,
- ատամի մգացում,
- երկար ժամանակ չանցնող ցավ պլոմբավորումից հետո,
- նախկինում բուժված ատամի կրկնակի բորբոքում։
Որոշ դեպքերում արմատախողովակների վարակը կարող է զարգանալ նույնիսկ առանց արտահայտված ցավի, ու հայտնաբերվել միայն ռենտգեն հետազոտության ժամանակ։ Այդ պատճառով կարևոր է նույնիսկ փոքր անհարմարության դեպքում չհետաձգել և դիմել ատամնաբույժի։
Ժամանակին իրականացված էնդոդոնտիկ բուժումը թույլ է տալիս կանխել բարդությունները, պահպանել բնական ատամը և խուսափել ատամի հեռացումից։
Ինչպե՞ս է իրականացվում էնդոդոնտիկ բուժումը
Արմատախողովակների բուժման ընթացքում բժիշկը՝
- կատարում է զննում և ռենտգեն ախտորոշում.
- հեռացնում է վարակված նյարդը և հյուսվածքները.
- մաքրում և ախտահանում է արմատախողովակները.
- լեցավորում է խողովակները հատուկ նյութերով.
- վերականգնում է ատամը պլոմբով կամ շապիկով։
Էնդոդոնտիկ բուժման ճիշտ իրականացումը կարևոր է, քանի որ նույնիսկ փոքր բացթողումը կարող է հետագայում կրկնակի բորբոքման պատճառ դառնալ։
Արմատախողովակների վերաբուժում
Արմատախողովակների վերաբուժումը կատարվում է այն դեպքերում, երբ նախկին բուժումից հետո պահպանվել է բորբոքումը կամ առաջացել են բարդություններ։
Ատամի վերաբուժման պատճառ կարող են լինել՝
- թերի լեցավորված խողովակները.
- չհայտնաբերված արմատախողովակները.
- կրկնակի վարակը.
- կոտրված գործիքը արմատի մեջ.
- ցավը կամ այտուցը նախկինում բուժված ատամում։
Perfect Smile ատամնաբուժարանում իրականացվում են նաև բարդ վերաբուժման աշխատանքներ և բազմարմատ ատամների էնդոդոնտիկ բուժում։