Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Գնացուցակ

Շուրջօրյա ատամնաբուժարան բոլորի համար

Բարի գալուստ Perfect Smile շուրջօրյա ստոմ․ կլինիկաների ցանց

Ձեզ ենք ներկայանում նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած և հմուտ ստոմատոլոգներով համալրված կլինիկաներով։ “ԱՐԾԱԹ ՊՐՈԹԵԶ” հեղինակային կոնստրուկցիայի միակ պատրաստողը աշխարհում։ Ունենալով զարգացման մեծ հեռանկար, մեզ մոտ շեշտը դրվում է որակի պահպանման և մարդկանց գոհ ճանապարհելու վրա։ Մինչ աշխատանքը սկսելը, մենք պարտադիր նախապայման ենք համարում մատչելի ձևով պացիենտին ներկայացնել խնդրի էությունն ու բուժման պլանը։ Աշխատանքն իրականացվում է բացառապես փաթեթավորված և ստերիլ գործիքներով, իսկ փաթեթը պատռվում է հենց հաճախորդի աչքի առջև։

Before ImageAfter Image

Հարց ու պատասխան

Կարո՞ղ ենք արդյոք գալ առանց նախապես գրանցման։

Գալուց առաջ անհրաժեշտ է գրանցվել՝ հերթերից խուսափելու համար։ Հաշվի առեք, որ աշխատում ենք շուրջօրյա, իսկ արտահերթ սպասարկվում են միայն սուր դեպքերը։

Ժամանակի սղության պատճառով հնարավո՞ր է մեկ օրում միանգամից մի քանի ատամներ բուժել։

Տվյալ հարցի պատասխանը կարող է տալ միայն բժիշկը զննումից հետո։ Մեկ օրում կարող են համատեղվել միայն պարզ աշխատանքները։

Ինչպե՞ս է Ձեզ մոտ իրականացվում ախտահանման պրոցեսը։

Գործիքները անցնում են՝ լվացման-մաքրման, նախամանրէազերծման և Բ դասի ավտոկլավով մանրէազերծման փուլերով՝  հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Բոլոր գործիքները ստերիլ փաթեթավորվում են, իսկ փաթեթը պատռվում է հաճախորդի աչքի առջև։

Եթե ունեմ սուր ցավ, ինպե՞ս սպասեմ մինչ հերթագրմանս հասնելը։

Սուր ցավով դեպքերը սպասարկվում են արտահերթ։

Ես մոռացել էի իմ հերթագրման մասին և ինձ ասացին, որ այլևս չեն ընդունի։ Ինչո՞ւ:

Նշված դեպքերում, երբ պացիենտը՝

1. Չի ներկայանում գրանցված ժամին։
2. Ուշանում և չի զգուշացնում ադմինիստրացիային։
3. Հետաձգում է հանդիպումը նշված ժամից ընդամենը 30 րոպե առաջ։
4. Առաջին բուժայցից հետո դադարում է դուրս գալ կոնտակտի ցավի դադարելու պատճառով։

(Բացառություն են կազմում հարգելի դեպքերը)

Նման պացիենտների հետ դադարում ենք աշխատել առհասարակ անկախ նրանից, թե ինչ փուլի է հասել բուժումը։

ԲԺՇԿԻ ՋԱՆՔԻՆ և ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՈՎ։

Մեր հաճախորդները մեր մասին

Ստոմատոլոգիական տուրիզմ

Դիմավորում ենք մեր սպասված պացիենտներին, ովքեր Հայաստանը հանգստավայր ընտրելուց բացի, վստահել են մեզ իրենց հրաշալի ժպիտը։ Հատուկ շնորհակալություն All Seasons LLCին կապի ստեղծման և բարձր մակարդակով հյուրերի կարիքները հոգալու համար։

Մեր թիմը

Մեր գործընկերները

Կապ մեզ հետ

  • Հասցե

     

    Երևան, Ավետ Ավետիսյան 1

    Երևան, Դավիթ Անհաղթ 5

  • Հեռախոսահամար

     

    +374 99 422 988

    +374 55 422 988

  • Էլ․ Փոստ

    perfectsmile.am@gmail.com

  • Աշխատանքային Ժամեր

    Շուրջօրյա

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.