Ատամնաբնի ոսկրային պլաստիկա
Ատամնաբնի ոսկրային պլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է վերականգնել կամ ավելացնել ծնոտի ոսկրային հյուսվածքի ծավալը այն հատվածներում, որտեղ այն կորցրել է իր բնական բարձրությունը կամ հաստությունը։ Ոսկրային հյուսվածքի պակասը կարող է առաջանալ ատամի հեռացումից հետո, երկարատև անատամության, բորբոքային հիվանդությունների, վնասվածքների կամ այլ պատճառների հետևանքով։
Ոսկրային պլաստիկան հաճախ իրականացվում է ատամների իմպլանտացիայից առաջ, երբ առկա ոսկրային ծավալը բավարար չէ իմպլանտի կայուն և անվտանգ տեղադրման համար։ Միջամտության շնորհիվ ձևավորվում է անհրաժեշտ ոսկրային հիմք, որը թույլ է տալիս ապահովել իմպլանտի երկարաժամկետ կայունությունը։
Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում ոսկրային պլաստիկան իրականացվում է փորձառու դիմածնոտային և իմպլանտոլոգ վիրաբույժների կողմից՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և միջազգային չափանիշներին համապատասխան նյութեր։ Նախնական հետազոտությունների և 3D ախտորոշման հիման վրա կազմվում է անհատական բուժման պլան՝ յուրաքանչյուր պացիենտի համար լավագույն արդյունքն ապահովելու նպատակով։
Ինչու՞ ընտրել հենց մեզ
24/7
24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ
Օնլայն խորհրդատվություն
Արտերկրում գտնվողների համար
600+ նոր հաճախորդ ամսական
Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր
Ատամների բուժում նարկոզով
Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն
Անվճար կայանատեղի, մետրո
Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն
Կապ մեզ հետ
Աշխատանքային Ժամեր
Շուրջօրյա