
Սինուսլիֆտինգ
Սինուսլիֆթինգը վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է վերին ծնոտի ծամողական հատվածում ոսկրային հյուսվածքի անբավարար ծավալի դեպքում։ Այն անհրաժեշտ է հատկապես այն դեպքերում, երբ նախատեսվում է ատամների իմպլանտացիա, սակայն ոսկրի բարձրությունը կամ հաստությունը բավարար չէ իմպլանտի հուսալի տեղադրման համար։ Ժամանակի ընթացքում ատամների կորուստը, ոսկրային հյուսվածքի ներծծումը կամ Հայմորյան ծոցի անատոմիական առանձնահատկությունները կարող են հանգեցնել ոսկրի բարակացման, ինչի հետևանքով առաջանում է սինուսլիֆտինգի անհրաժեշտություն։
Միջամտության ընթացքում բարձրացվում է Հայմորյան ծոցի հատակը և ձևավորվում է լրացուցիչ տարածություն, որը լցվում է հատուկ ոսկրային նյութով՝ հետագայում նոր ոսկրային հյուսվածքի ձևավորման նպատակով։ Սա հնարավորություն է տալիս ապահով կերպով իրականացնել ատամի իմպլանտացիան և ստանալ երկարաժամկետ կայուն արդյունք։
Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում կատարվում է բաց և փակ սինուսլիֆթինգ՝ ժամանակակից և անվտանգ մեթոդներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկությունները։ Բաց կամ փակ սինուսլիֆթինգի ընտրության և միջամտության մանրամասն բնութագիրը Ձեզ կարող է տալ վիրաբույժը՝ կոնսուլտացիայի ընթացքում։