Ապիկոէկտոմիա
Լինում են դեպքեր, երբ ատամը ամուր կանգնած է իր տեղում, բայց արմատածայրին առկա է բորբոքում, որը հնարավոր չէ բուժել կոնսերվատիվ եղանակներով։ Նման դեպքերում հաճախ օգնության է հասնում ապիկոէկտեմիա կոչվող միջամտությունը։
Ապիկոէկտոմիան (արմատածայրի ռեզեկցիա) ատամնաբուժական վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է պահպանել բնական ատամը այն դեպքերում, երբ արմատի ծայրամասում առկա բորբոքային օջախը հնարավոր չէ վերացնել սովորական էնդոդոնտիկ (արմատախողովակային) բուժման միջոցով։
Միջամտության ընթացքում վիրաբույժը փոքր մուտքի միջոցով հասնում է ատամի արմատի ծայրին, հեռացնում բորբոքված հյուսվածքները և արմատի ախտահարված հատվածը, այնուհետև անհրաժեշտության դեպքում իրականացնում է արմատախողովակի հերմետիկ փակում։ Այս մոտեցումը թույլ է տալիս վերացնել վարակի աղբյուրը և կանխել բորբոքային գործընթացի հետագա զարգացումը՝ միաժամանակ պահպանելով սեփական ատամը։
Ապիկոէկտոմիան կարող է ցուցված լինել մշտական ցավերի, արմատածայրային բորբոքումների, կիստաների, գրանուլոմաների կամ նախկին բուժումից հետո չանցնող ախտաբանական փոփոխությունների դեպքում։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ միջամտությունը կատարվում է հնարավորինս անվտանգ և կանխատեսելի։
Ինչու՞ ընտրել հենց մեզ
24/7
24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ
Օնլայն խորհրդատվություն
Արտերկրում գտնվողների համար
600+ նոր հաճախորդ ամսական
Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր
Ատամների բուժում նարկոզով
Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն
Անվճար կայանատեղի, մետրո
Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն
Կապ մեզ հետ
Աշխատանքային Ժամեր
Շուրջօրյա