Անզգայացումը մանկական ստոմատոլոգիայում

ստոմատոլոգիա նարկոզով

Շատ երեխաների մոտ ատամնաբույժի այցը առաջացնում է անհանգստության և անհարմարություն զգացողություն։ Նման դեպքերում արդյունավետ լուծում է ընդհանուր անզգայացմամբ ստոմատոլոգիական բուժումը, որը հնարավորություն է տալիս բուժումն անցկացնել հանգիստ, առանց ցավի և էմոցիոնալ լարվածության։ Ստոմատոլոգիայում ընդհանուր անզգայացումը կիրառվում է, երբ անհրաժեշտ է իրականացնել բուժման մեծ ծավալ, երեխան ունի արտահայտված վախ կամ չի կարող երկար ժամանակ նստել ատամնաբուժական աթոռին։

Ի՞նչ է ընդհանուր անզգայացմամբ ստոմատոլոգիական բուժումը

Ընդհանուր անզգայացման ընթացքում երեխան գտնվում է դեղորայքային քնի վիճակում։ Սա հնարավորություն է տալիս ատամնաբույժին մեկ այցի ընթացքում հանգիստ իրականացնել բուժման ամբողջ անհրաժեշտ ծավալը։
Միջամտության ողջ ընթացքում փոքրիկ բուժառուի վիճակը մշտապես հսկում է բժիշկ-անեսթեզիոլոգը։ Ժամանակակից սարքավորումների միջոցով անընդհատ վերահսկվում են երեխայի կենսական կարևոր ցուցանիշները՝ շնչառությունը, սրտի աշխատանքը, զարկերակային ճնշումը, արյան թթվածնով հագեցվածության մակարդակը։ Անզգայացումից առաջ երեխան պարտադիր անցնում է անհրաժեշտ հետազոտություններ, որոնց նպատակն է գնահատել առողջական վիճակը, բացառել հակացուցումները և ընտրել ամենաանվտանգ անզգայացման մեթոդը։

Ժամանակակից մանկական ստոմատոլոգիայում կիրառվող անզգայացման առանձնահատկությունները

Ժամանակակից անզգայացման մեթոդները անվտանգ են և ընտրվում են անհատապես՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, քաշը, առողջական վիճակը և բուժման ծավալը։

Տեղային անզգայացում: Սա ցավազրկման ամենատարածված մեթոդն է։ Դեղամիջոցը ներարկվում է բուժվող հատվածում՝ ամբողջությամբ վերացնելով ցավային զգացողությունները։ Միևնույն ժամանակ երեխան մնում է գիտակից և կարող է հանգիստ շփվել բժշկի հետ։

Սեդացիա: Առավել հաճախ կիրառվում է թթվածին–ազոտի ենթօքսիդի խառնուրդը («ուրախացնող գազ»), որը նպաստում է երեխայի թուլացմանը՝ պահպանելով գիտակցությունը և բժշկի ցուցումները կատարելու կարողությունը։

Ընդհանուր անզգայացում: Ընդհանուր անզգայացումը կիրառվում է բարդ կլինիկական դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել բազմաթիվ ստոմատոլոգիական միջամտություններ կամ բուժումն այլ եղանակով հնարավոր չէ իրականացնել։ Միջամտության ընթացքում երեխան գտնվում է վերահսկվող դեղորայքային քնի մեջ և որևէ անհարմարություն չի զգում։

Ի՞նչ կարելի է բուժել երեխաների մոտ ընդհանուր անզգայացմամբ

Ընդհանուր անզգայացմամբ ստոմատոլոգիական ուժումը հնարավորություն է տալիս մեկ այցի ընթացքում կատարել գրեթե բոլոր անհրաժեշտ ստոմատոլոգիական միջամտությունները։

Կարիեսի բուժում: Մեկ այցի ընթացքում բժիշկը կարող է բուժել միաժամանակ մի քանի ատամների կարիես, ինչը հատկապես կարևոր է բազմակի ախտահարումների դեպքում։

Կարիեսի բարդությունների բուժում: Պուլպիտի և պերիօդոնտիտի բուժումը սովորաբար ավելի երկարատև է։ Ընդհանուր անզգայացման պայմաններում բոլոր միջամտությունները կատարվում են առանց երեխային անհարմարություն պատճառելու։

Ատամների հեռացում: Ընդհանուր անզգայացումը թույլ է տալիս անցավ հեռացնել ինչպես կաթնատամները, այնպես էլ բարդ հիմնական ատամները՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում։

Պրոֆեսիոնալ հիգիենա: Բուժման ընթացքում հնարավոր է կատարել ատամների համալիր մաքրում, հեռացնել փափուկ ատամնափառը և ատամնաքարը։

Ատամների վերականգնում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է պլոմբավորում, մանկական պսակների տեղադրում և վնասված ատամների վերականգնում։

Համալիր ստոմատոլոգիական բուժում: Ընդհանուր անզգայացման գլխավոր առավելությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս մեկ այցի ընթացքում կատարել մի քանի բուժական միջամտություն՝ զգալիորեն նվազեցնելով կլինիկա այցելությունների քանակը։

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է խորհուրդ տրվում ընդհանուր անզգայացմամբ բուժում:

Ընդհանուր անզգայացումը նշանակվում է միայն բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Ամենատարածված ցուցումներն են՝
• ստոմատոլոգիական բուժման մեծ ծավալ,
• ատամնաբույժից ակնհայտ վախ,
• մինչև 3–4 տարեկան երեխաների դեպքում,
• ուժեղ փսխման ռեֆլեքս,
• բուժման ընթացքում անշարժ մնալու անկարողություն,
• որոշ նյարդաբանական հիվանդություններ կամ զարգացման առանձնահատկություններ,
• բարդ վիրաբուժական միջամտությունների անհրաժեշտություն։
Վերջնական որոշումը կայացվում է ատամնաբույժի և բժիշկ-անեսթեզիոլոգի կողմից՝ երեխայի զննումից և առողջական վիճակի գնահատումից հետո։

Արդյո՞ք երեխաների ատամների բուժման համար կատարվող ընդհանուր անզգայացումն անվտանգ է:

Ժամանակակից բժշկական չափանիշների պահպանման պայմաններում ընդհանուր անզգայացումը համարվում է ցավազրկման անվտանգ մեթոդ։ Մինչ միջամտությունը կատարվում է մանրակրկիտ ախտորոշում՝ հնարավոր հակացուցումները բացառելու նպատակով։ Բուժման ողջ ընթացքում անեսթեզիոլոգը մշտապես վերահսկում է երեխայի կենսական կարևոր ցուցանիշները։ Միջամտության ավարտից հետո երեխան մնում է բուժանձնակազմի հսկողության ներքո մինչև ընդհանուր անզգայացման ազդեցության լիարժեք անցնելը։

Որտե՞ղ կարելի է Երևանում երեխաների ատամները բուժել ընդհանուր անզգայացմամբ:

Մասնագիտացված ստոմատոլոգիական կլինիկա ընտրելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին․
• լիցենզիայի առկայություն,
• մանկական ստոմատոլոգների և անեսթեզիոլոգների մասնագիտական որակավորում,
• ժամանակակից սարքավորումների առկայություն,
• լիարժեք նախնական հետազոտություն իրականացնելու հնարավորություն,
• բուժառուների դրական կարծիքներ։
Ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը ներառող համալիր մոտեցումը ապահովում է բուժման անվտանգությունն ու բարձր արդյունավետությունը։

Եզրակացություն

Ժամանակակից անզգայացման մեթոդները հնարավորություն են տալիս մանկական ստոմատոլոգիան դարձնել առավելագույնս անվտանգ, հարմարավետ և առանց ցավի։ Անհատական մոտեցումը, որակյալ դեղամիջոցների կիրառումը և երեխայի վիճակի շարունակական վերահսկողությունը թույլ են տալիս նույնիսկ բարդ բուժական միջամտություններն իրականացնել առանց սթրեսի։

Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանում ժամանակակից անզգայացման մեթոդները հաջողությամբ կիրառվում են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների ստոմատոլոգիայում՝ ապահովելով յուրաքանչյուր բուժառուի հանգիստ և հարմարավետ բուժումը։

Կիսվել:

Նմանատիպ

atami cav, atami heracum

Արդյո՞ք ատամի ցավն ատամը հեռացնելու պատճառ է

ստոմատոլոգիական տուրիզմ

Արի՛ Հայաստան՝ քո ժպիտի հետևից. ստոմատոլոգիական տուրիզմ

армения туры, տուրիզմ Հայաստանում, բժշկական տուրիզմ

Բժշկական տուրիզմը Հայաստանում. որակյալ հանգիստ և բարձրակարգ բուժում