Ատամի ցավը կարող է անսպասելիորեն խաթարել ձեր առօրյան, հանգիստն ու պլանները։ Հաճախ, երբ ի հայտ է գալիս սուր կամ տրոփող ատամնացավ, առաջին միտքը լինում է՝ ինչպե՞ս անցկացնել ատամի ցավը կամ որո՞նք են լավագույն ցավազրկող դեղերը ատամի համար։
Թեև ատամի ցավը հանգստացնող միջոցները կարող են տալ ժամանակավոր թեթևացում, դրանք չեն վերացնում խնդրի բուն պատճառը։ Եթե ձեզ տանջում է հարցը, թե՝ ինչպես վերացնել ատամի ցավը վերջնականապես, ապա ճիշտ և միակ անվտանգ լուծումը ժամանակին ատամնաբույժի դիմելն է։ Ատամնացավը երկար ժամանակ անտեսելու դեպքում հնարավոր է, որ ատամնապսակը լիովին քայքայվի կամ առաջանան այլ բարդություններ՝ կիստա ատամի տակ, հարակից լնդային հյուսվածքների վնասում, ինֆեկցիայի տարածում և այլն։
Փորձառու և բարձրակարգ ատամնաբույժները բնական ատամները փրկելու համար անում են ամեն ինչ՝ կարիեսի և արմատախողովակների բուժում, նյարդի հեռացում, ատամի պլոմբավորում, շատ քայքայված պսակի դեպքում՝ ատամնաշապիկի տեղադրում։
Ե՞րբ է անհրաժեշտ ատամի հեռացումը
Ոչ բոլոր դեպքերում է ատամնացավը հանգեցնում ատամի հեռացման։ Շատ հաճախ խնդիրը լուծվում է ատամի նյարդի հեռացումով (էնդոդոնտիկ բուժում) կամ ապիկոէկտոմիայով և պլոմբավորմամբ, ինչը թույլ է տալիս պահպանել ատամի արմատը և վերականգնել պսակը։ Սակայն կան իրավիճակներ, երբ ատամի հեռացումն անխուսափելի է․
- Ատամի թարախակալում և բորբոքումներ․ երբ վարակը տարածվել է խորը հյուսվածքներում, և առկա է ատամի թարախակալում, հապաղելը կարող է վտանգավոր լինել ամբողջ օրգանիզմի համար։
- Ատամի կիստա․ արմատի գագաթին առաջացած բորբոքային հանգույցների դեպքում երբեմն պահանջվում է ատամի հեռացում՝ հարակից հյուսվածքները փրկելու համար, եթե էնդոդոնտիան կամ ապիկոէկտոմիան հնարավոր չէ:
- Ուժեղ քայքայվածություն․ երբ ատամի պսակային մասն ամբողջությամբ քայքայված է և հնարավոր չէ վերականգնել ներդիրով կամ պսակով։
Ի՞նչ անել, երբ ցավում է իմաստության ատամը
Իմաստության ատամի ցավը ծանոթ է գրեթե բոլորին։ Այս ատամները հաճախ ծագում են սխալ դիրքով, ճնշում են հարևան ատամներին կամ մնում են լնդի տակ՝ առաջացնելով բարդություններ։ Շատ դեպքերում իմաստության ատամն ինքնին ոչ մի խնդիր չի առաջացնում, բայց եթե սկսում է ցավել, ապա առաջին և ամենակարևոր քայլը ստոմատոլոգին դիմելն է, քանի որ իմաստության ատամի հեռացումը համարվում է նեղ մասնագիտական միջամտություն։
Խստիվ արգելվում է՝
- Տաքացնել ծնոտը. ոչ մի դեպքում տաք կամ տաքացնող թրջոցներ մի՛ դրեք ցավող ատամի վրա, քանի որ դա կարող է արագացնել բորբոքային պրոցեսը:
- Դեղամիջոցներ քսել լնդին. ցավազրկող հաբերը (օրինակ՝ անալգինը) չի կարելի դնել անմիջապես լնդին, քանի որ դա կարող է լորձաթաղանթի այրվածք առաջացնել:
Ատամնացավի սուր նոպաների կամ լնդի ուռածության դեպքում անհապաղ դիմե՛ք մասնագետի։ Հնարավոր է՝ պահանջվի պարզապես լնդի հատվածային կտրվածք (օգնելու համար, որ ատամը ճիշտ դուրս գա), կամ ատամի հեռացում։

Բացարձակ անցավ ստոմատոլոգիա․ ատամի հեռացում նարկոզով
Շատերը նախընտրում են դիմանալ ատամնացավին և ցավազրկողներով մեղմել այն՝ ստոմատոլոգին այցելելը հետաձգելով վախի պատճառով։ Ժամանակակից ստոմատոլոգիական կլինիկաներում, սակայն, կազմակերպվում է նաև ատամի հեռացում նարկոզով (սեդացիա)։ Սա հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ունեն ստոմատոլոգիական վախեր (դենտոֆոբիա) կամ այն դեպքերում, երբ պլանավորվում է մի քանի ատամների միաժամանակյա հեռացում։ Ընդհանուր անզգայացման դեպքում դուք ուղղակի քնում եք և արթնանում պրոցեդուրայի ավարտից հետո։
Ի՞նչ անել մինչև բժշկի այցելելը
Շատ դեպքերում ատամնացավն անտանելի է դառնում հատկապես գիշերային ժամերին, երբ հնարավոր չէ բժշկի դիմել։ Բարեբախտաբար, Երևանում գործում են շուրջօրյա ատամնաբուժարաններ, ուր կարելի է դիմել նաև գիշերային ժամերին և նույնիսկ ոչ աշխատանքային օրերին։
Մինչև բժշկին այցելելը ատամնացավը փոքր-ինչ մեղմելու համար թույլատրվում են հետևյալ միջոցառումները.
- Աղի կամ սոդայի լուծույթով ողողումներ. 1 թ/գ աղը կամ սոդան լուծել 1 բաժակ գոլ ջրում և զգուշորեն ողողել բերանը։ Սա կօգնի նվազեցնել բորբոքումը։
- Սառը կոմպրես. ցավոտ հատվածին դրսից՝ այտի վրա, դնել սառույցի փաթեթ (փաթաթված սրբիչով)՝ 15 րոպե պահելով և ընդմիջելով։
- Ցավազրկողներ. կարելի է ընդունել իբուպրոֆեն կամ պարացետամոլ՝ հետևելով դեղաչափին։
- Բերանի խոռոչի հիգիենա. զգուշորեն մաքրել ատամի շրջակա հատվածը փափուկ խոզանակով՝ կանխելու սննդի մնացորդների կուտակումը և վարակի տարածումը
Ի՞նչ անել ատամի հեռացումից հետո
Միջամտության հաջող ընթացքը կախված է նաև հետվիրահատական խնամքից։ Ահա մի քանի կարևոր կանոն.
- Չուտել և չխմել հեռացումից հետո 2 ժամվա ընթացքում:
- Խուսափել տաք, կծու և կոշտ սննդից առաջին օրերին:
- Չողողել բերանի խոռոչը ակտիվորեն, որպեսզի չվնասվի պաշտպանիչ արյունային մակարդուկը:
- Բժշկի նշանակմամբ օգտագործել համապատասխան միջոցներ ատամի ցավի դեմ:
Կարևոր:Եթե ձեզ տանջում է անտանելի ատամնացավը, մի՛ փորձեք ինքնաբուժությամբ զբաղվել։ Դա կարող է հանգեցնել վարակի տարածման։
Մի՛ հետաձգեք ձեր առողջությունը։ Ամրագրե՛ք ձեր այցը հենց այսօր և ազատվե՛ք ատամի ցավից մեկընդմիշտ։