Բրեկետներ, բրեկետ համակարգեր երեխաների համար

ատամների բրեկետներ

Ժամանակակից մանկական օրթոդոնտիան առաջարկում է տարբեր բրեկետ համակարգեր՝ կծվածքը շտկելու և ատամները հավասարեցնելու համար։ Ընտրությունը կախված է երեխայի տարիքից, ծնոտի աճի փուլից և խնդրի բարդությունից։

  • Մետաղական բրեկետներ։ Սրանք ամենահուսալի և արդյունավետ բրեկետ համակարգերն են կծվածքը շտկելու համար։ Հիանալի լուծում են նույնիսկ ատամների դիրքի բարդ խանգարումների դեպքում։ Երեխաների համար հաճախ օգտագործվում են գունավոր լիգատուրաներ (ռետիններ), որոնց միջոցով երեխան կարող է ընտրել սիրելի գույները և բուժումը դարձնել ավելի հետաքրքիր։
  • Կերամիկական բրեկետներ։ Առավել էսթետիկ տարբերակ են։ Ամրակներն ունեն ատամների բնական գույնին մոտ երանգ, այդ պատճառով համակարգը մետաղականի համեմատ քիչ նկատելի է, միևնույն ժամանակ բավականին արդյունավետ։
  • Էլայներներ: Սրանք թափանցիկ, դուրս եկող կապպաներ են, որոնք աստիճանաբար տեղափոխում են ատամները ճիշտ դիրքի։ Թափանցիկ բրեկետները գրեթե անտեսանելի են, հեշտ է պահպանել հիգիենան, հանվում են ուտելիս կամ ատամները լվանալիս։ Երեխաների մոտ հաճախ օգտագործում են կաթնատամից մշտական ատամների անցման շրջանում։
  • Պլաստինաներ։ Հանվող-դրվող սարքեր, որոնք հաճախ օգտագործվում են բուժման վաղ փուլերում (մոտավորապես 6–10 տարեկանում)։ Օգնում են ծնոտը ընդլայնել, տեղ բացել մշտական ատամների համար և ուղղորդել ատամնաշարի ճիշտ աճը։

Երբեմն բուժումն անցնում է մի քանի փուլով. մանուկ շրջանում՝ պլաստինաներ, իսկ ավելի ուշ՝ բրեկետներ։

Օրթոդոնտիկ ուժման փուլերը

1. Ախտորոշում: Օրթոդոնտիկ բուժումը միշտ սկսվում է մանրամասն զննությամբ։ Օրթոդոնտը գնահատում է երեխայի ատամների վիճակը, կծվածքը և ծնոտների աճը։ Ճշգրիտ ախտորոշման համար կարող են օգտագործվել ռենտգենյան նկարներ, լուսանկարներ և ատամների 3D սկանավորում։ Դա օգնում է բժշկին կազմել անհատական բուժման պլան և ընտրել համապատասխան բրեկետային համակարգը։

2. Տեղադրում: Բրեկետների տեղադրման գործընթացը անցավ է և սովորաբար տևում է մոտ 1 ժամ։ Բժիշկը զգուշորեն ֆիքսում է բրեկետները կամ տալիս է անհատական ապարատ/կապպաներ, երեխային և ծնողներին մանրամասն բացատրում համակարգի խնամքի և կրելու կանոնները։

3. Ակտիվ բուժման փուլ: Բուժման ընթացքում երեխան պարբերաբար այցելում է մանկական ատամնաբուժարան (սովորաբար յուրաքանչյուր 4–6 շաբաթ)։ Բժիշկը շտկում է ամրացման լարերը և հետևում, թե ինչպես են ուղղվում ատամները և ձևավորվում ճիշտ կծվածքը։

4. Ադապտացիա: Բրեկետների տեղադրումից հետո առաջին մի քանի օրերին երեխան կարող է ատամների վրա զգալ թեթև ճնշում, և սա բնական արձագանք է, որը կապված է ատամների տեղաշարժի սկսելու հետ։ Երեխային նոր զգացողություններին ընտելանալու համար բրեկետների տեղադրումից հետո առաջին օրերին խորհուրդ է տրվում՝

  • ընտրել փափուկ սնունդ,
  • անհրաժեշտության դեպքում օգտագործել օրթոդոնտիկ մոմ,
  • խստորեն պահպանել բերանի հիգիենան,
  • աջակցել երեխային և բացատրել, որ նոր զգացողությունները ժամանակավոր են։

Ժամանակի ընթացքում երեխայի համար սովորական կդառնա բրեկետ համակարգի առկայությունը, և բուժումը կդառնա առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս։

Բրեկետներով բուժման ավարտը և արդյունքների պահպանումը

Ատամների ուղղվելուց հետո բրեկետները հանվում են, իսկ արդյունքը պահպանելու համար նշանակվում են ռետեյներներ կամ կապպաներ, որոնք օգնում են պահպանել նոր գեղեցիկ ժպիտը։

Բրեկետների խնամքը, բերանի խոռոչի հիգիենան և սնունդը

Օրթոդոնտիկ բուժում սկսելուն պես կարևոր է փոքր-ինչ փոփոխել ատամների առօրյա խնամքը և սննդային սովորույթները։ Սա կօգնի պահպանել էմալի առողջությունը և խուսափել բրեկետային համակարգի վնասումից։

  1. Լվացում: Բրեկետներ կրելու ընթացքում կարևոր է ուշադրություն դարձնել բերանի հիգիենային։ Սննդի մնացորդները կարող են հավաքվել ամրակի և ամրացման լարերի շուրջ, այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել՝
  • հատուկ խոզանակներ՝ V-ձև մազերով,
  • միջատամային խոզանակներ՝ բրեկետների և լարի միջև տարածությունը մաքրելու համար,
  • իրրիգատոր կամ ատամնային թել։

Որպես լրացուցիչ խնամք՝ ատամնափառը ու կարիեսը կանխելու համար ցանկալի է ատամները լվանալ ամեն սնունդ ընդունելուց հետո։

2. Սննդակարգ: Որոշ մթերքներ կարող են վնասել բրեկետները կամ մնալ դրանց արանքներում, այդ պատճառով սննդակարգը պետք է փոքր-ինչ փոխել։ Ցանկալի է խուսափել՝

  • շատ կոշտ սննդից (ընկուզեղեն, չորահաց, սառնաշաքար),
  • կպչուն քաղցրեղենից (իրիս, կարամել, ծամելի կոնֆետներ),
  • մթերքներ, որոնք պետք է ուժեղ կծել (օր․ ամբողջական խնձորներ)։

Հարմար է ուտել՝

  • փափուկ մրգեր և բանջարեղեն (ցանկալի է կտորների բաժանած),
  • շիլաներ, ապուրներ, մակարոնեղեն,
  • ձուկ, ձու, փափուկ միս,
  • յոգուրտ և կաթնաշոռ։

Օրթոդոնտիկ բուժման առաջին շաբաթները վարժվելու շրջանն է։ Աջակցե՛ք ձեր երեխային, և բուժումը անհամեմատ հեշտ կանցնի։

Կարճ՝ կարևորի մասին

Գիտե՞ք, թե ինչ հարցեր են մտահոգում նույնիսկ բավականին կրթված ծնողներին։ Եկե՛ք պատասխանենք այն հաճախ տրվող հարցերին, որոնք ծնողները տալիս են օրթոդոնտի խորհրդատվության ժամանակ։

Որքա՞ն է տևում բրեկետներով բուժումը։ Օրթոդոնտիկ բուժման միջին տևողությունը մոտ 1,5-2 տարի է։ Սակայն ժամկետը կարող է փոխվել՝ կախված երեխայի տարիքից, կծվածքի բարդությունից և ընտրված համակարգից։ Որոշ դեպքերում թեթև խանգարումները հնարավոր է շտկել ավելի արագ, իսկ ավելի բարդ խնդիրները պահանջում են առավել երկարաժամկետ հսկում։

Արդյո՞ք բրեկետները վնասում են ատամի էմալը: Ո՛չ, բրեկետները չեն վնասում ատամի էմալը։ Խնդիրներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ բերանի խոռոչի հիգիենան բավարար չի պահպանվում և ամրակների շուրջ հավաքվում է ատամնափառ։ Եթե երեխան պարբերաբար և ճիշտ լվանում է ատամները, օգտագործում հատուկ խոզանակներ և անցնում կանխարգելիչ զննություններ մանկական ատամնաբույժի մոտ, ատամի մակերեսը մնում է առողջ։

Գեղեցիկ ժպիտը ներդրում է ձեր երեխայի ապագայի համար

Ճիշտ կծվածքը և առողջ ատամները ձևավորում են ինքնավստահություն, օգնում ազատ ժպտալ, շփվել և ազատ զգալ ցանկացած իրավիճակում։ Գրանցվե՛ք Perfect Smile Kids մանկական ատամնաբուժարանում խորհրդատվության և կատարե՛ք առաջին քայլը դեպի ձեր երեխայի գեղեցիկ և առողջ ժպիտը։

Կիսվել:

Նմանատիպ

մանկական բրեկետներ

Մանկական բրեկետներ և ատամնաշարի ուղղում․ ինչ պետք է իմանան ծնողները

մանկական օրթոդոնտիա, մանկական ատամնաբուժարան կենտրոն

Այն ամենը, ինչ պետք է իմանան ծնողները մանկական օրթոդոնտիայի մասին

Կաթնատամների բուժում. մեթոդները, առանձնահատկությունները