Ատամների իմպլանտացիա։ Ինչ է իմպլանտը և ինչպես է իրականցվում իմպլանտացիան

իմպլանտ արժեք

Ատամները մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն բազմաֆունկցիոնալ են, այլև զգալի ազդեցություն ունեն օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Ժամանակի ընթացքում՝ տարբեր պատճառներով, ատամների որակն ու քանակը կարող են զգալիորեն նվազել։ Ի՞նչ անել ամբողջական, առողջ ատամնաշար ունենալու համար։ Գոյություն ունի երկու լուծում՝ ավանդական պրոթեզները և նորարարական ատամնային իմպլանտները։ Եկե՛ք միասին պարզենք, թե ինչ է ատամների իմպլանտացիան և որ դեպքերում է այն անհրաժեշտ։

Ի՞նչ է ատամնային իմպլանտը

Ատամի արմատի ամբողջական բացակայության դեպքում օգնության է գալիս արհեստական անալոգը՝ ատամնային իմպլանտը։ Այն տիտանից պատրաստված կոնստրուկցիա է, որը բաղկացած է երեք մասից՝

Իմպլանտատ — պտուտակավոր կոնստրուկցիա՝ մոտ 8–19 մմ երկարությամբ և 3.5–5 մմ լայնությամբ, որը տեղադրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ։ Ոսկրի հետ սերտաճելու (օսթեոինտեգրացիայի) արդյունքում այն լիարժեքորեն կատարում է բնական ատամի արմատի ֆունկցիան։

Աբաթմենթ — միացնող տարր, որը ամրացվում է իմպլանտատի վրա և ապահովում է անցումը իմպլանտատի և վերականգնվող ատամի միջև։

Պսակ (միկրոպրոթեզ) — իմպլանտացիայի տեսանելի հատվածը, որը ամրացվում է աբաթմենթի վրա և վերականգնում է ատամի բնական տեսքը, ձևը և ֆունկցիան։

Այսպիսով, ատամների իմպլանտացիան միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիրներ՝ վերականգնում է ատամնաշարի ամբողջականությունը, ծամելու ֆունկցիան և ապահովում է անթերի ժպիտ։

Իմպլանտացիայի առավելությունները

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, ովքեր տեղադրել են ատամնային իմպլանտներ, գոհ են արդյունքից, քանի որ այս միջամտությունը ունի բազմաթիվ առավելություններ։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին՝

1․ Էսթետիկա․ ձևով և գույնով գրեթե անհնար է իմպլանտները տարբերել բնական ատամներից։

2․ Տեղադրում․ հնարավոր է տեղադրել ցանկացած քանակի ատամնային իմպլանտներ։ Միևնույն ժամանակ հարևան ատամների առկայությունը կամ բացակայությունը խոչընդոտ չէ։

3․ Ամրացման հուսալիություն․ ապահովում են ցանկացած տեսակի սննդի ազատ ծամում՝ առանց սահմանափակումների, չեն շարժվում ու չեն անհավասարակշռվում ուտելու կամ խոսելու ընթացքում։

4․ Երկարակեցություն․ արտադրողները խոստանում են ցմահ երաշխիք։ 20–25 տարի անց կարող է անհրաժեշտ լինել փոխարինել միայն իմպլանտների վրա տեղադրված պսակները՝ միկրոպրոթեզները։

5․ Հարմարավետություն․ չեն զգացվում, չունեն հոտ, չեն ազդում սննդի համի վրա և չեն մտնում քիմիական ռեակցիաների մեջ։

6․ Ոսկրային հյուսվածքի պահպանում․ ապահովում են բեռնվածության օպտիմալ մակարդակ, ինչը կանխում է ոսկրային ապաճումը (ատրոֆիա) և դանդաղեցնում դեմքի ծերացումը։

7․ Հիգիենա․ ատամնային իմպլանտների խնամքը նույնն է, ինչ «կենդանի» ատամներինը՝ կանոնավոր մաքրում ատամի խոզանակով և ատամնաթելով, ինչպես նաև այց ստոմատոլոգին։

Ե՞րբ չարժե դիմել ատամների իմպլանտացիայի և ի՞նչ այլընտրանքներ կան

Չնայած իմպլանտների բազմաթիվ առավելություններին, կան դեպքեր, երբ ատամների իմպլանտացիան անհնարին է։ Հակացուցումները կարող են լինել երկու տեսակի՝

  1. Միանշանակ. հիպոկոագուլացիա, շաքարային դիաբետ, ոսկրային հյուսվածքի կորուստ (օստեոպորոզ), աուտոիմունային հիվանդություն, երբ բարձր է վիրահատական միջամտության ռիսկը։
  2. Հարաբերական (ժամանակավոր)․ ծխելը, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, կծվածքի խախտում և այլն։

Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակումներին՝ իմպլանտացիան արգելված է մինչև 18 տարեկանը, իսկ 70–ից հետո ցանկալի չէ։ Ի՞նչ կարելի է անել այդ դեպքերում։ Բժիշկ-ստոմատոլոգը գնահատում է բուժառուի առողջական վիճակը, ախտորոշում խնդիրները և ընտրում բուժման մեթոդը։ Եթե ատամների իմպլանտացիան հնարավոր չէ, ապա ընտրում է այլընտրանքային տարբերակներ՝ շարժական պրոթեզներ կամ անշարժ կամուրջներ (ցիրկոնիումից կամ մետալլոկերամիկայից)։ Որոշ դեպքերում կորցրած ատամները փոխարինվում են հարևան ատամների տեղաշարժման միջոցով՝ օգտագործելով բրեկետներ։

Ատամների իմպլանտացիայի փուլերը

Ցանկանում ե՞ք իմանալ, թե ինչ է սպասվում ձեզ ատամների իմպլանտացիայի ցուցման պարագայում։ Դուք պետք է անցնեք մի շարք փուլերով՝
• նախապատրաստական փուլ՝ զննում, ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ),
• օրթոպեդիական փուլ՝ աբատմենտ և պսակներ,
• վիրաբուժական փուլ՝ իմպլանտ,
• և, իհարկե, վերականգնողական փուլ՝ խնամք և վերահսկողություն։

Այսօր կիրառվում են երկու հիմնական մեթոդներ՝ դասական երկփուլային և նորարարական մեկփուլային (էքսպրես իմպլանտացիա կամ «բոլորը 4-ի վրա»)։ Մեթոդը, փուլերի քանակը և միջամտության տևողությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհատապես որոշում է բժիշկ-իմպլանտոլոգը։

Ի՞նչ արժե ատամների իմպլանտացիան

Perfect Smile ատամնաբուժարանում մեկ ատամի իմպլանտի արժեքն սկսվում է 120 000 դրամից, իսկ ամբողջական իմպլանտացիայի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝ արտադրողից (Straumann, Nobel Biocare կամ MIS), նյութից, պսակի տեսակից, փուլերի քանակից, ինչպես նաև հավելյալ միջամտություններից (ոսկրային հյուսվածքի ավելացում, սինուս-լիֆթինգ, անզգայացում) և այլն։

Կիսվել:

Նմանատիպ

իմպլանտ ատամների

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո

իմպլանտ արժեք

Ատամների իմպլանտացիա։ Ինչ է իմպլանտը և ինչպես է իրականցվում իմպլանտացիան

Dopaminas Analiza: ¿Los Partidos con Más “Odio” son los Mejores para Apostar?

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.