Այն ամենը, ինչ պետք է իմանան ծնողները մանկական օրթոդոնտիայի մասին

մանկական օրթոդոնտիա, մանկական ատամնաբուժարան կենտրոն

Երեխայի բնական, գեղեցիկ ժպիտը ճակատագրի նվերը չէ, այլ՝ հեռատես ծնողների հետևողական և պատասխանատու աշխատանքի արդյունք։ Եթե մանկուց ուշադրություն դարձվի երեխայի ատամների խնամքին, հնարավոր կլինի խուսափել կծվածքի, խոսքի հստակության և նույնիսկ կեցվածքի հետ կապված խնդիրներից։ Այսօր ժամանակակից մանկական օրթոդոնտիան օգնում է ճիշտ ժամանակին նկատել և շտկել ծնոտի զարգացման և ատամների դիրքի խանգարումները։

Ե՞րբ է օրթոդոնտին դիմելու ժամանակը և ինչո՞ւ չի կարելի պարզապես սպասել

Ընդհանուր առմամբ՝ որքան շուտ դիմեք օրթոդոնտին, այնքան ավելի լավ կլինի արդյունքը։ Շատ խնդիրներ մանկական տարիքում հնարավոր է լուծել ավելի արագ, արդյունավետ և հեշտ։ Օրթոդոնտիկ կանխարգելիչ զննման համար մանկական ատամնաբուժարան այցելել խորհուրդ է տրվում արդեն 5–7 տարեկանից, երբ սկսում են ծկթել առաջին մշտական ատամները։ Սա անհրաժեշտ է, քանի որ անզեն աչքով միշտ չէ, որ հնարավոր է ճիշտ գնահատել խնդրի բարդության աստիճանը։
Որոշ դեպքերում ակնհայտ է, որ մասնագետին դիմելը չի կարելի հետաձգել։ Օրինակ՝

  • ատամները «ծռված» են աճում կամ խիստ խտացած են,
  • երեխան բողոքում է ծամելու ժամանակ անհարմարությունից,
  • հաճախ կծում է այտը կամ շուրթը,
  • ստորին ծնոտը չափազանց առաջ է դուրս ցցված կամ հակառակը՝ հետ է ընկած,
  • երեխան շնչում է բերանով և հաճախ խռմփացնում է,
  • մշտական ատամների ծկթման համար ատամների միջև բավարար տարածք չկա,
  • ժպիտը անհավասար է թվում, իսկ փակված բերանի դեպքում ատամները ճիշտ չեն միավորվում,
  • կան վնասակար սովորություններ՝ մատ ծծել, շուրթերը կծել, լեզուն առաջ մղել,
  • կաթնատամները վաղաժամ հեռացվել են կարիեսի պատճառով։

Ծնողների շրջանում տարածված սխալ կարծիք կա, որ մանկական ատամների խնդիրների դեպքում կարելի է սպասել՝ չծախսելով ֆինանսական միջոցներ, նյարդեր և ժամանակ, քանի որ տարիքի հետ, երբ բոլոր ատամները դուրս գան, ամեն ինչ ինքն իրեն կհարթվի։ Սակայն շատ օրթոդոնտիկ խնդիրներ (սխալ կծվածք, ծնոտի աճի խանգարում, կարիեսի և լնդերի հիվանդության ռիսկ, խոսքի խանգարում) ոչ թե վերանում, այլ բարդանում են երեխայի աճի հետ։

Մանկական օրթոդոնտիկ բուժում

Այսօր երեխաների օրթոդոնտիկ բուժումը միայն բրեկետ-համակարգերով չի սահմանափակվում։ Այն ներառում է նաև հարմարավետ շարժական սարքեր, թափանցիկ կապպաներ, սիլիկոնե կամ պոլիուրեթանային տրեյներներ, ինչպես նաև թվային ախտորոշում։ Այս ամենը բուժումն ավելի արդյունավետ, կանխատեսելի և երեխայի համար հոգեբանորեն հարմարավետ է դարձնում։ Դիտարկենք մանկական օրթոդոնտիայի որոշ մեթոդներ․

  • Շարժական օրթոդոնտիկ պլաստինաները օգնում են լայնացնել ծնոտը և շտկել ատամների դիրքը։
  • Տրեյներները և կապպաները փափուկ սարքեր են, որոնք կիրառվում են կծվածքի շտկման և վնասակար սովորությունների հաղթահարման համար։
  • Անշարժ սարքերը (օրինակ՝ քիմքի ընդլայնիչներ) կիրառվում են ցուցումների առկայության դեպքում։
  • Բրեկետ-համակարգերը առավել հաճախ օգտագործվում են դեռահասների շրջանում, երբ մշտական ատամներն արդեն ծկթել են։

Օրթոդոնտիկ բուժման մեթոդը ընտրվում է անհատապես՝ երեխայի ատամնաշազննումից և ախտորոշումից հետո։

Հոգեբանական ասպեկտ․ ինչպե՞ս համոզել երեխային

Նույնիսկ եթե ծնողները հասկանում են, թե ինչու է անհրաժեշտ օրթոդոնտի խորհրդատվությունը, երեխան կարող է վախենալ բժիշկներից, չցանկանալ ունենալ «մետաղներ բերանում» կամ պարզապես հրաժարվել գնալ կլինիկա։ Ճիշտ հոգեբանական մոտեցումը օգնում է խուսափել արցունքներից ու հիստերիաներից և երեխայի մոտ ձևավորում է վստահություն ստոմատոլոգների նկատմամբ երկար տարիների համար։ Լավագույնը երեխային նախապես պատրաստելն է օրթոդոնտի այցին․

1․ Խոսե՛ք ազնիվ և պարզ լեզվով։ Օրինակ՝ ասեք․ «Բժիշկը կնայի, թե ինչպես են աճում քո ատամիկները, և կհուշի, թե ինչպես կարելի է ժպիտդ ավելի գեղեցիկ դարձնել»։

2․ Բերե՛ք դրական օրինակներ։ Պատմե՛ք, թե ինչպես է օրթոդոնտը օգնել ձեզ կամ ձեր ընկերներից մեկին, և ինչպիսին է դարձել ժպիտը հետո։

3․ Խուսափե՛ք վախեցնելուց։ Մի՛ ասեք․ «Եթե բժշկի մոտ չգնաս, ատամներդ ծուռ կլինեն»։ Դա միայն կուժեղացնի վախն ու դիմադրությունը։

4․ Բացատրե՛ք օգտակարությունը։

  • «Քեզ համար ավելի հեշտ կլինի ծամելը»։
  • «Կկարողանաս հստակ արտասանել բոլոր հնչյունները»։
  • «Ատամներդ կլինեն ուղիղ և գեղեցիկ»։
  • «Քո ժպիտը հրաշալի կդառնա»։

Մանկական ատամնաբուժական կենտրոնի և բժշկի ընտրության ստուգաթերթ

Ստոմատոլոգի մոտ առաջին փորձառությունը ձևավորում է բուժման նկատմամբ վերաբերմունք տարիներ շարունակ։ Ընտրեք ոչ միայն կլինիկան, այլև երեխայի համար՝ լավ ատամնաբույժ։
Մանկական ստոմատոլոգ, ուշադրություն դարձրեք այս կարևոր հանգամանքներին․

1․ Կլինիկայում աշխատում է մանկական ստոմատոլոգ։
2․ Բժիշկը կարողանում է աշխատել երեխաների հետ և չի վախեցնում բուժմամբ։
3․ Բարյացակամ վերաբերմունք և երեխայի հարմարեցում միջավայրին։
4․ Ժամանակակից, նուրբ բուժման մեթոդներ։
5․ Սեդացիայի / քնի ընթացքում բուժման հնարավորություն (ցուցումների առկայության դեպքում)։
6․ Մանկական սպասասրահ՝ մուլտֆիլմերով և խաղալիքներով։
7․ Բուժման հստակ պլան և թափանցիկ գնային քաղաքականություն։
8․ Ծնողների իրական կարծիքներ։

Perfect Smile մանկական ատամնաբուժարանում ապահովված են վերոհիշյալ բոլոր հանգամանքները, իսկ երեխայի հետ աշխատում են բացառապես հատուկ վերապատրաստում անցած մանկական ստոմատոլոգներ, ովքեր երեխայի մոտ ձևավորում են ճիշտ հոգեբանություն և վերաբերմունք ստոմատոլոգիական պրոցեդուրաների հանդեպ։

Հո՛գ տարեք ձեր առողջության մասին վաղ տարիքից։

Կիսվել:

Նմանատիպ

Կաթնատամների բուժում. մեթոդները, առանձնահատկությունները

իմպլանտ ատամների

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո

ատամների իմպլանտ, իմպլանտացիա, իմպլանտ արժեք

Իմպլանտ և ատամների իմպլանտացիա. առավելությունները, արժեքը, փուլերը