Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո

իմպլանտ ատամների

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, վերադարձնել էսթետիկ տեսքն ու կյանքի որակը։ Ատամնային իմպլանտ արտադրողները վստահեցնում են, որ դրանք երկարակյաց են։ Այո՛, դա ճիշտ է, սակայն չի նշանակում, որ ատամների իմպլանտացիան ազատում է բուժառուին դրանց կանոնավոր խնամքից։ Բերանի խոռոչի հիգիենայի անտեսման դեպքում իմպլանտի բորբոքումը անխուսափելի է։

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են ի հայտ գալ ատամների իմպլանտացիայից հետո

Վերջապես երկար սպասված իմպլանտացիան հաջողությամբ ավարտվեց։ Այժմ հոլիվուդյան ժպիտը ձեր այցեքարտն է։ Սակայն դուք ինչ-որ անհարմարություն եք զգում։ Սրանք կարող են լինել բնական հետվիրահատական երևույթներ՝ չափավոր ցավ, այտուց և կապտուկներ, արյունահոսություն, քթահոսություն, ջերմություն։ Սովորաբար դրանք արագ անցնում են։ Եթե ցավային համախտանիշը տևում է ավելի քան մեկ շաբաթ, դա արդեն պետք է անհանգստացնի։ Հավանաբար սա նախազգուշացում է, որ ինչ-որ բան ընթացել է ոչ ըստ ծրագրի։ Այդ դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Դիտարկենք այն կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են ի հայտ գալ ատամների իմպլանտացիայից հետո․

  • ուժեղացող, տրոփող ցավ.
  • ուժեղ այտուց և կարմրություն.
  • մշտապես բարձր ջերմություն.
  • առատ արյունահոսություն.
  • թարախային արտազատումներ.
  • կարի բացվել.
  • այտի կամ ծնոտի թմրածություն:

Եթե այս ախտանշաններին ուշադրություն չդարձվի, կարող են առաջանալ լուրջ բարդություններ։ Դա կարող է լինել բորբոքում և իմպլանտի մերժում, որոնք զարգանում են իմպլանտի նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով կամ կարող է զարգանալ պերիիմպլանտիտ, որն ուղեկցվում է ցավով, այտուցով, արյունահոսությամբ, թարախային արտազատումներով, բարձր ջերմությամբ, տհաճ հոտով, իմպլանտի պտուտակային կառուցվածքի բացմամբ և դրա շարժունակությամբ։ Պերիիմպլանտիտի առաջացման պատճառները բազմաթիվ են՝ գենետիկ նախատրամադրվածություն, շաքարային դիաբետ, ծխել, ատամնաբույժի սխալներ (պարամետրերի, դիրքի կամ ֆիքսման տեսակի սխալ ընտրություն), ինչպես նաև ոսկրային հյուսվածքի օստեոլիզ, մանրէներով հարուստ ատամնափառի կուտակում, պարոդոնտիտ, որոնք առաջանում են բերանի խոռոչի ոչ բավարար խնամքի հետևանքով։

Ինչպե՞ս խնամել ատամները անմիջապես իմպլանտացիայից հետո

    Ատամների իմպլանտացիայից հետո բժիշկ-իմպլանտոլոգը բուժառուին տալիս է ատամների և իմպլանտների խնամքի վերաբերյալ խորհուրդներ ու ցուցումներ, որոնց անհրաժեշտ է խստորեն հետևել, որպեսզի ապաքինումը անցնի առանց բարդությունների։ Դրա համար իմպլանտների տեղադրումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում այտին պետք է դնել սառը կոմպրեսներ՝ այտուցը նվազեցնելու նպատակով, իրականացնել բերանի խոռոչի ողողում անտիսեպտիկ լուծույթներով։ Խորհուրդ է տրվում բացառել տաք, սառը, աղի, թթու, կծու և պինդ սնունդը, հրաժարվել ալկոհոլից և ծխելուց, ինչպես նաև չընդունել տաք ցնցուղ։ Հաջորդ օրը անհրաժեշտ է շարունակել բերանի ողողումները, կարելի է սկսել ատամների զգույշ մաքրումը փափուկ խոզանակով՝ չդիպչելով վիրահատված հատվածին։ Ցանկալի է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գերտաքացումից և գերսառեցումից, ինչպես նաև խորհուրդ է տրվում քնել մեջքի վրա։ Հետագա օրերին սննդակարգը աստիճանաբար ընդլայնվում է, սակայն անհրաժեշտ է դեռևս խուսափել կոշտ սննդից և շարունակել բերանի խոռոչի պատշաճ հիգիենան։ Ամենակարևորը՝ պարտադիր է այցելել ատամնաբույժին սահմանված ժամանակացույցով՝ ապաքինման ընթացքը վերահսկելու համար և խստորեն հետևել բժշկի բոլոր ցուցումներին։

    Պսակի տեղադրումից հետո իմպլանտների խնամքի կանոններ

    Ամենակարևորը՝ անկախ նրանից՝ դրանք ձեր բնական ատամներն են, թե իմպլանտներ, պսակ անհրաժեշտ է պահպանել որակյալ հիգիենա՝ ոչ միայն առավոտյան և երեկոյան, այլ նաև յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո։ Ցանկանում ե՞ք խուսափել բարդություններից։ Փորձե՛ք հետևել հետևյալ պարզ կանոններին․
    1․ Պսակները մաքրեք միջին փափկության խոզանակով՝ մաքրող շարժումներով, օգտագործելով նուրբ ատամի մածուկ։
    2․ Օգտագործեք իրրիգատոր, որը արդյունավետորեն հեռացնում է սննդի մնացորդները ատամների արանքներից և մաքրում օրթոդոնտիկ համակարգերը։
    3․ Օգտագործեք կոշտ ծայրով ատամնաթել։
    4․ Խուսափեք ավելորդ բեռնվածությունից, հատկապես առաջին ամիսներին։
    5․ Այցելեք ստոմատոլոգին նվազագույնը կես տարին մեկ՝ պրոֆեսիոնալ մաքրման համար։
    6․ Հրաժարվեք ծխելուց։

    Ոչ պատշաճ խնամքը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների՝ օրինակ՝ մուկոզիտ, պերիիմպլանտիտ, իմպլանտի բացում կամ մերժում, հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքում (սինուսիտ) և այլ խնդիրներ։

    Հ․Գ․ Այս հոդվածում մենք քննարկեցինք ատամների իմպլանտացիայից հետո հետվիրահատական շրջանի կարևոր հարցերը։ Հույս ունենք, որ կարողացանք պատասխանել իմպլանտների և բերանի խոռոչի խնամքի հետ կապված հիմնական հարցերին։ Մի՛ մոռացեք՝ Ձեր առողջությունը Ձեր ձեռքերում է։

    Կիսվել:

    Նմանատիպ

    իմպլանտ ատամների

    Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո

    իմպլանտ արժեք

    Ատամների իմպլանտացիա։ Ինչ է իմպլանտը և ինչպես է իրականցվում իմպլանտացիան

    Dopaminas Analiza: ¿Los Partidos con Más “Odio” son los Mejores para Apostar?

    This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.