Ատամների պրոթեզավորում
Ամենաբնական արհեստական ատամնաշարը՝ Կովկասում առաջատար մասնագետների կողմից
Հոլիվուդյան ժպիտն այժմ արդեն լիարժեք իրականություն է

Մոսկվայում կայացած «Ամենաբնական պրոթեզը» մրցույթում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մասնագետները Հայաստանում են:
Մեզ մոտ պատրաստվում են ցանկացած տեսակի և բարդության ատամնային պրոթեզներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում պացիենտի տարիքին և դրանից բխող պահանջներին։ Չափազանց կարևոր է ապագա արհեստական կոնստրուկցիայի ճիշտ պլանավորումը, որը թույլ կտա հավասարաչափ բաշխել ծամողական ճնշումը, ստանալ գերազանց էսթետիկա և ֆունկցիոնալություն։
- Մեզ մոտ պատրաստված արհեստական ատամները չունեն գունափոխվելու հատկություն։
- Կատալոգով ընտրված ատամների շնորհիվ հնարավոր է ստանալ հոլիվուդյան ժպիտ
- Լնդային հյուսվածքները լինում են այնքան բնական, որ դրանցում երևում են մինչև անգամ մազանոթները:
«Արծաթ պրոթեզ»
Մենք միակն ենք աշխարհում, ո առաջարկում ենք լրիվ շարժական պրոթեզի նորարարական տեսակ, որը տարբերվում է իր տեսքով և հատկություններով:
Վերին պրոթեզի հիմքի վրա՝ արտաքինից չերևացող հատվածում, որտեղ բացվում է հարականջային թքագեղձի ծորանը, տեղադրվում է 999 հարգի մաքուր արծաթից պատրաստված լոգո: Թուքը, մինչ բերանի խոռոչ լցվելը, հարստանում է արծաթի ազատ իոններով, որոնք տալիս են հետևյալ առավելությունները՝
✔ Բերանում արծաթի առկայության ժամանակ վերքերը լավանում են կրկնակի արագ:
✔ Արծաթը բալանսավորում է բերանի խոռոչում օգտակար և վնասակար մանրէների քանակը:
✔ Արծաթը չեզոքացնում է մի շարք վիրուսների հարուցիչներ, որոնք նոր են մուտք գործել բերանի խոռոչ: Արծաթի իոնները մուտք են գործում վիրուսի հարուցչի մեջ և ներսից ոչնչացնում դրանք:
✔ Արծաթն ունի դրական էմոցիաներ հաղորդելու հատկություն, որում ինքներս համոզվել ենք՝ տեսնելով մեր պացիենտների ուրախության չափը, երբ նրանք իմացել են, որ իրենց նոր ատամնաշարի վրա կա 999 հարգի արծաթ:
✔ Արծաթը կանխում է պրոթեզի գունափոխումը:
✔ Արծաթի շնորհիվ շնչառությունը միշտ թարմ է:
Հեղինակ՝ կլինիկաների հիմնադիր, բժիշկ-ստոմատոլոգ Տիգրան Մեսրոպի Կարապետյան:
Հեղինակային գյուտ, արտոնագրված էկոնոմիկայի նախարարության կողմից։