Ատամների իմպլանտացիա

Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաարդյունավետ լուծումներից է բացակայող ատամների վերականգնման համար։ Perfect Smile ատամնաբուժարանում ատամնային իմպլանտացիան իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և բարձրորակ իմպլանտ համակարգերով՝ ապահովելով բնական տեսք, ամրություն և երկարաժամկետ արդյունք։

Մեզ մոտ տեղադրվում են միայն բրենդային իմպլանտատներ, որոնք համարվում են աշխարհում լավագույնը և փորձված են ժամանակի հետ միասին: Մենք չենք առաջարկում միջին կամ ցածր որակի տարբերակներ, քանի որ տալիս ենք արդյունք ամբողջ կյանքի համար:

Իմպլանտացիայի նախնական պլանավորումը հնարավոր է իրականացնել օնլայն՝ արտերկրից ժամանող հաճախորդների ժամանակը խնայելու համար։

իմպլանտ արժեք, իմպլանտ, իմպլանտ ատամ գին

Մեր կողմից առաջարկվող ատամնային իմպլանտացիայի առավելությունները

  • Բարձր ոսկրային ինտեգրացիա
  • Ֆունկցիոնալ երկարակեցություն
  • Հումքի մաքրություն (ատամնային իմպլանտները պատրաստված են Ti Grade IV Kaltverformt հատուկ համաձուլվածքից)
  • Հուսալի միացում ոսկրի հետ
  • No-Touch համակարգի կիրառում աշխատանքի ընթացքում, որն ապահովում է 101% ստերիլություն
  • Մեծ տեսականի՝ ցանկացած ծնոտի ոսկրին համապատասխան
  • Իմպլանտի վրա պատրաստվող ատամնապսակի հետ միացման բազմազան տարբերակներ
  • Շնորհիվ արտաքին մակերևույթին պատված նյութի՝ հետվիրահատական բարդությունները բացառում 99.3% դեպքում
  • Իմպլանտացիայից արդեն 7 օր անց ժամանակավոր ատամների տեղադրում
  • Իմպլանտացիան իրականացնում են դիմածնոտային վիրաբույժներ
  • Տեղում իրականացվում է բաց և փակ սինուսլիֆտինգ, ոսկրային աուգմենտացիա և այլ նախապատրաստական աշխատանքներ
  • Կլինիկաներում առկա են հատուկ իմպլանտացիոն սրահներ՝ համապատասխան վիրաբուժական տեխնիկայով

Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ

Օնլայն խորհրդատվություն

Արտերկրում գտնվողների համար

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Ի՞նչ է ատամնային իմպլանտը

Ատամնային իմպլանտը տիտանից պատրաստված արհեստական արմատ է, որը տեղադրվում է ծնոտոսկրի մեջ և ծառայում որպես հենարան նոր ատամի համար։ Իմպլանտի վրա ամրացվում է պսակ, որն արտաքին տեսքով և ֆունկցիոնալությամբ գրեթե չի տարբերվում բնական ատամից։

Ատամի իմպլանտացիան թույլ է տալիս վերականգնել ինչպես մեկ ատամ, այնպես էլ մի քանի ատամ կամ ամբողջական ատամնաշարը՝ առանց հարակից առողջ ատամները վնասելու (All-on-4, All-on-5, All-on-6 իմպլանտացիոն մեթոդներ)։

Երբ է անհրաժեշտ ատամների իմպլանտացիան

Ատամների իմպլանտացիան խորհուրդ է տրվում, եթե՝

  • Բացակայում է մեկ կամ մի քանի ատամ
  • Ցանկանում եք խուսափել շարժական պրոթեզներից
  • Ունեք ծամողական ֆունկցիայի խանգարում
  • Ատամի հեռացումից հետո ցանկանում եք կանխել ոսկրային հյուսվածքի կորուստը
  • Կարևորում եք գեղեցիկ և բնական ժպիտը

Ժամանակին իրականացված ատամնային իմպլանտացիան օգնում է պահպանել ծնոտի կառուցվածքը, կանխել հարակից ատամների տեղաշարժը և վերականգնել լիարժեքության զգացողությունը։

Ինչպե՞ս է իրականացվում իմպլանտացիան

Perfect Smile ատամնաբուժարանում ատամ իմպլանտացիան իրականացվում է փուլային և վերահսկվող մոտեցմամբ․

  • Բժշկական զննում և 3D ախտորոշում
  • Անհատական բուժման պլանի կազմում
  • Իմպլանտի տեղադրում
  • Ապաքինման շրջան
  • Մշտական պսակի ֆիքսում

Ատամների իմպլանտացիայի առավելությունները

Ատամի իմպլանտը համարվում է բացակայող ատամների վերականգնման ամենահուսալի տարբերակներից մեկը, քանի որ այն՝

  • Վերականգնում է բնական ժպիտը
  • Ապահովում է ծամելու հարմարավետ գործընթացը
  • Կանխում է խոսքի թերությունները
  • Չի վնասում հարակից ատամները
  • Օգնում է պահպանել ծնոտոսկրը
  • Ծառայում է երկար տարիներ
  • Արտաքին տեսքով չի տարբերվում բնական ատամից

Ճիշտ խնամքի և պարբերական ստոմատոլոգիական վերահսկման դեպքում իմպլանտները կարող են ծառայել տասնյակ տարիներ։

Ատամի իմպլանտի արժեքը և իմպլանտացիայի գները Հայաստանում

Ատամների իմպլանտացիայի գինը կախված է մի շարք գործոններից՝ ընտրված իմպլանտ համակարգից, տեղադրվող իմպլանտների քանակից, ոսկրային հյուսվածքի վիճակից, լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտությունից, պսակի տեսակից: Այս իսկ պատճառով իմպլանտի արժեքը յուրաքանչյուր պացիենտի համար հաշվարկվում է անհատապես՝ նախնական խորհրդատվությունից և ախտորոշումից հետո։
Perfect Smile ատամնաբուժարանում մեկ ատամի իմպլանտացիան արժե 120 000-250 000 դրամ: Մենք առաջարկում ենք որակյալ և վստահելի լուծումներ տարբեր բյուջեների համար՝ պահպանելով բարձր մասնագիտական ստանդարտներ և բուժման անվտանգությունը։

Կապ մեզ հետ

Հասցե

Երևան, Հայաստան՝ Ավետ Ավետիսյան 1, Դավիթ Անհաղթ 5

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

+374 99 422 988 +374 55 422 988

Էլ․ Փոստ

info@perfectsmile.am

Այցելեք մեզ

Գրանցվել այցի