Ինչո՞ւ ընտրել Perfect Smile. մեր առավելությունները

Հատկապես ատամնաբուժական ոլորտում կարևոր է ընտրել կլինիկա, որը կերաշխավորի բարձր որակ, անվտանգ միջավայր և անհատական մոտեցում։ Հենց այս միտումներով էլ ձևավորվել է «Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկան Երևանում՝ պացիենտին տրամադրելու ժամանակակից, հարմարավետ և վստահելի ստոմատոլոգիական ծառայություններ։ 

Մեր դիրքորոշումը

«Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկան գործունեություն է ծավալում պահպանելով մի քանի կարևոր դիրքորոշում պացիենտի առավելագույն հարմարավետության համար։ Այսպիսով, այցելելով ատամնաբուժարան, յուրաքանչյուր պացիենտ ստանում է որակյալ և մասնագիտացված փորձառություն։ 

Ստերիլիզացում

Ստոմատոլոգիան, ըստ բնույթի, ենթադրում է որոշակի ռիսկեր, քանի որ օգտագործվում են տարբեր գործիքներ, որոնք անմիջական շփում ունեն պացիենտների բերանի խոռոչի հետ։ Ստոմատոլոգիական ծառայություններ​ տրամադրելու ընթացքում կիրառվում են և՛ մեկանգամյա, և՛ բազմակի օգտագործման գործիքներ, ուստի վարակների փոխանցման վտանգը կանխելու համար մեր առաջնահերթություններից մեկն է՝ պացիենտին սպասարկել միայն ստերիլիզացված կամ նոր գործիքներով։

Perfect Smile-ում ստերիլիզացման գործընթացն իրականացվում է ոլորտի խիստ կանոնակարգերի հիման վրա և համապատասխանում է միջազգային առողջապահական ստանդարտներին։ Բոլոր բազմակի օգտագործման գործիքներն առաջին հերթին անցնում են ամբողջական լվացման և ախտահանման փուլով, հեռացվում են բոլոր մնացորդներն ու օրգանական նյութերը։ Այնուհետև իրականացվում են ժամանակակից ստերիլիզացիոն մեթոդներ, ինչպիսիք են բարձր ճնշման գոլորշու օգտագործումը, որի ընթացքում ամբողջությամբ հեռացվում են բոլոր միկրոօրգանիզմները, այդ թվում՝ բակտերիաները, վիրուսներն ու սնկերը։

Մենք որդեգրել ենք ծառայությունների թափանցիկ քաղաքականություն․ բուժման ընթացքում բոլոր ստերիլիզացված գործիքների փաթեթները բացվում են անմիջապես պացիենտի ներկայությամբ՝ ապահովելով անվտանգություն, թափանցիկություն և վստահություն։ 

Ստոմատոլոգիական բոլոր գործընթացներն իրականացվում են միայն փորձառու և վերապատրաստված բժիշկ ստոմատոլոգների կողմից, ովքեր առաջնահերթություն են տալիս ախտահանման նորագույն կանոնակարգերի պահպանմանը և տրամադրում են պացիենտի խնամքի բարձրագույն մակարդակ։

Կլինիկայի տեղանքը

Մենք առաջնահերթություն ենք տալիս պացիենտի հարմարավետությանը՝ բոլոր առումներով։ 

Perfect Smile-ն ունի երկու մասնաճյուղ, որոնցից մեկը մանկական ատամնաբուժարան է և գտնվում է Դավիթ Անհաղթ 5 հասցեում։ Այս կլինիկան ստեղծված է հատուկ երեխաների համար՝ ապահովելով նրանց ատամների լիարժեք բուժումն ու խնամքը հոգատար բժիշկ ստոմատոլոգների կողմից։

Մյուս մասնաճյուղը գտնվում է Ավետ Ավետիսյան փող., 1 շենք հասցեում։ Կլինիկան տեղակայված է մետրոյի հարևանությամբ, այսինքն՝ պացիենտը հեշտությամբ կարող է այցելել կլինիկա՝ օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են ժամանել անձնական ավտոմեքենայով, մենք տրամադրում ենք անվճար ավտոկայանատեղի՝ ազատելով այցելուներին կայանման տեղ որոնելու անհանգստությունից։

Perfect Smile-ը գնահատում է նաև յուրաքանչյուր պացիենտի զբաղվածության մակարդակը և առաջարկում է ատամնաբուժարան 24 ժամ հասանելիությամբ՝ նույնիսկ ազատ օրերին։ Պացիենտը կարող է կլինիկա այցելել նույնիսկ աշխատանքից հետո՝ ստանալու ինչպես շտապ մեկանգամյա բուժումներ, այնպես էլ պլանային միջամտություններ։ Perfect Smile-ի հետ ատամների բուժումը հետաձգելու կարիք չկա, քանի որ մեզ հետ ցանկացած միջամտություն հարմարավետ է և հասանելի։

«Այսօր և հիմա» մոտեցում

Սովորաբար, ստոմատոլոգիական կլինիկա այցելելու համար պետք է նախապես ունենալ այցելության ամրագրում, և շատ դեպքերում գրանցման օր ընտրվում է ոչ այնքան հարմարավետ օր, ժամ և այլն։ Perfect Smile-ը կոտրում է նման կարծրատիպերը և շուրջօրյա ատամնաբուժարան լինելուց բացի, կենտրոնը գործում է ընդարձակ տարածքում՝ համալրված սենյակների և աշխատակազմի մեծ քանակով։ Յուրաքանչյուր պացիենտ կարող է զանգահարել և մոտենալ օրվա ցանկացած ժամին։ 

Մեզ հետ ստոմատոլոգիական բոլոր գործընթացները հասանելի են «Այսօր և հիմա» մոտեցմամբ։ Անհետաձգելի բուժումներ ստանալու համար պացիենտը ստիպված չէ սպասել, իսկ վերջնական արդյունքը տրամադրում է երկար տարիների դիմացկունություն և բարձր որակ։

Ծառայությունների արժեքը

Perfect Smile-ում, մենք բացահայտ ընդգծում ենք, որ ծառայությունների արժեքները բարձր են շուկայական միջին արժեքներից։ Սա պայմանավորված է կլինիկայի բարձրակարգ սպասարկման, փորձառու մասնագետների ընտրության և որակյալ ու առողջ արդյունքի հետ։ 

Բոլոր ծառայություններն իրականացվում են միայն ժամանակակից սարքավորումների և նյութերի կիրառմամբ և համապատասխանում են ոլորտի բարձրագույն չափանիշներին։ Մենք գիտենք, որ որակյալ ստոմատոլոգիական խնամքն առողջության և ընդհանուր բարեկեցության անբաժան մասն է, ուստի պահանջում է մանրուքների հանդեպ անզիջում ուշադրություն և բարձր պրոֆեսիոնալիզմ։

Այսպիսով, Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում պացիենտը ստանում է որակ, որը համապատասխանում է արժեքին։ 

Ձեր առողջությունը Perfect Smile ստոմատոլոգիական կենտրոնում 

Perfect Smile-ը տրամադրում է հաճախորդակենտրոն մոտեցում և հարմարավետություն։ Կլինիկան չի սահմանափակվում միայն բարձրորակ սարքավորումներով ու փորձառու մասնագետներով․ մենք հետևում ենք ստերիլիզացիայի խիստ կանոնակարգերին, առաջարկում 24/7 հասանելիություն և ապահովում «Այսօր և հիմա» մոտեցում, որպեսզի պացիենտը մշտապես ստանա անվտանգ, հարմարավետ և արդյունավետ բուժում։

Մեզ հետ յուրաքանչյուր այց դրական փորձ է, որի ընթացքում պացիենտը ձեռք է բերում գիտելիքներ՝ բարձրակարգ ստոմատոլոգիական ստանդարտների մասին։ Սովորում է տարբերել որակը, սպասարկման դրական փորձառությունը և գին/որակ հարաբերակցությունը։ 

Մենք հավատում ենք, որ ատամների առողջությունն անմիջական կապ ունի պացիենտի ինքնազգացողության և կյանքի որակի հետ, ուստի ստեղծել ենք միջավայր, որտեղ պացիենտը կարող է լուծել բերանի խոռոչում ցանկացած անհանգստություն և ձեռք բերել կատարյալ ժպիտ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *