Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով․ առավելությունները

philips zoom 4 teeth whitening

Ժամանակի ընթացքում անգամ ամենախնամված ատամները կարող են կորցնել իրենց բնական սպիտակությունը։ Սուրճի և թեյի հաճախակի օգտագործումը, ծխախոտը, որոշ սննդամթերքներ, ինչպես նաև տարիքի հետ կապված բնական փոփոխություններ, որոնք հանգեցնում են ատամների գունաթափման։ Այդ պատճառով էլ տարածված պրոցեդուրա է ատամների սպիտակեցումը, որն օգնում է ձեռք բերել կամ վերականգնել թարմ և կատարյալ ժպիտը։

Որպես ատամների գույնը վերականգնելու ամենաարդյունավետ լուծում՝ կիրառվում է Philips Zoom 4 ատամների սպիտակեցում, որը նաև ոլորտի առաջատար տեխնոլոգիաներից մեկն է։ Այն ոչ միայն ապահովում է արագ և տեսանելի արդյունք, այլև լիովին անվտանգ է ատամների և լնդերի համար։

Ինչո՞ւ է Zoom 4 մեթոդն առանձնանում մյուսներից

Zoom 4 ատամների լազերային սպիտակեցում համակարգը հիմնված է նորարարական LED լույսի և հատուկ պաշտպանված գելի համադրության վրա։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել մի քանի երանգով ավելի սպիտակ ժպիտի ընդամենը մեկ այցելության ընթացքում։ Ի տարբերություն տնային սպիտակեցման տարբերակների՝ Philips Zoom 4 սպիտակեցում իրականացվում է միայն մասնագետի վերահսկողությամբ, ինչը երաշխավորում է և՛ արդյունքը, և՛ անվտանգությունը։

LED լույսն ակտիվացնում է հատուկ գելը, որը նրբորեն քայքայում է ատամների մակերեսին կուտակված գունային պիգմենտները՝ առանց վնասելու էմալը։ Սա այն առավելություններից մեկն է, որի շնորհիվ Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում բազում պացիենտներ արդեն հասցրել են սպիտակեցնել ատամները նորարարական և արդյունավետ եղանակով։

Խոսենք պրոցեդուրայի մանրամասներից

Սպիտակեցման գործընթացը սկսվում է ատամների մանրակրկիտ զննումից։ Բժիշկ-ստոմատոլոգը գնահատում է էմալի վիճակը, որոշում գունային երանգը և միայն դրանից հետո անցնում սպիտակեցմանը։

Սպիտակեցումը սկսելիս մասնագետն առաջին հերթին ապահովում է լնդների և շրջակա հյուսվածքների պաշտպանությունը՝ տեղադրելով հատուկ պաշտպանիչ շերտ։ Այնուհետև, ատամների մակերեսին կիրառվում է հատուկ Zoom գելը, որի բաղադրությունը պարունակում է սպիտակեցնող անվտանգ նյութեր։ Իսկ, որպես վերջնական քայլ՝ կիրառվում է Philips Zoom LED լույսը, որն ակտիվացնում է գելի բաղադրիչները և սկսում սպիտակեցման գործընթացը։

Այս փուլերը կրկնվում են մի քանի անգամ՝ կախված սպիտակության ցանկալի մակարդակից։ Ամբողջ պրոցեդուրան տևում է մոտ 45-60 րոպե, արդյունքն էլ տեսանելի է անմիջապես։

Սպիտակեցման արդյունքը, և ինչպե՞ս պահպանել այն

Սպիտակեցման արդյունքը պահպանվում է պրոցեդուրայից հետո երկար ժամանակ։ Միջինում արդյունքը կարող է պահպանվել մինչև 1․5-2 տարի, սակայն տևողությունը մեծապես կախված է պացիենտի խնամքի սովորություններից և ապրելակերպից։

Պրոցեդուրայից հետո առաջին շաբաթը համարվում է ամենակարևոր շրջանը․ այդ ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել գունավոր սնունդից ու ըմպելիքներից՝ սուրճից, կարմիր գինուց, թեյից, նուռից կամ հատապտուղներից, որոնք կարող են թեթևակիորեն բծավորել նոր սպիտակեցված էմալը։ Լավ կլինի նաև ժամանակավորապես սահմանափակել ծխախոտի օգտագործումը, քանի որ նիկոտինը նույնպես արագացնում է գունաթափման գործընթացը։

Սննդից բացի, պացիենտը նաև պետք է ուշադրություն դարձնի ատամների խնամքին․

Ատամները պետք է մաքրվեն օրական երկու անգամ՝ փափուկ խոզանակի և որակյալ սպիտակեցնող մածուկի միջոցով։
Խոզանակը պետք է փոխել յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ, որպեսզի ատամների մաքրումը մնա արդյունավետ։
Օգտագործել ատամնաթել և ողողել բերանը՝ սննդային մնացորդները հեռացնելու համար։
Ամեն վեց ամիսը մեկ գրանցել այց ստոմատոլոգիական կլինիկայում՝ պրոֆեսիոնալ մաքրման և ստուգման համար։

Perfect Smile-ի մասնագետները յուրաքանչյուր այցելուի տրամադրում են անհատական խնամքի ցուցումներ՝ կախված ատամների զգայունությունից և առօրյա սովորություններից։

Ո՞ւմ է խորհուրդ տրվում Zoom 4 սպիտակեցումը

Եթե ցանկանում եք արագ, անվտանգ ու երկարատև արդյունք, ապա սպիտակեցման այս տարբերակը Ձեզ համար է։ Կիրառել կարելի է ինչպես բնական ատամների, այնպես էլ պլոմբների կամ վինիրների տեղադրման նախապատրաստման փուլում՝ ապահովելու համար գույնի համապատասխանությունը։

Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայի շուրջօրյա թիմը խորհուրդ է տալիս այս մեթոդը բոլոր նրանց, ովքեր ուզում են վերականգնել ատամների բնական փայլը՝ առանց վնասելու էմալը։

Շուրջօրյա ատամնաբուժարան. Կատարյալ ժպիտ ունենալու Ձեր հերթն է

Zoom 4 սպիտակեցումը միայն էսթետիկ պրոցեդուրա չէ․ այն սեփական ինքնավստահության հանդեպ հոգատարության դրսևորում է, որի արդյունքը տեսանելի է ընդամենը մեկ այցից հետո։

Կիսվել:

Նմանատիպ

philips zoom 4 teeth whitening

Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով․ առավելությունները

dental implantation

Ատամների վերականգնում իմպլանտների միջոցով

perfect smile dental clinic

Ինչո՞ւ ընտրել Perfect Smile. մեր առավելությունները

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.