Շապիկների միջոցով հնարավոր է 100% ամրացնել քայքայված ատամների եղած հյուսվածքներն ու նոր կյանք նվիրել նրանց:
Մենք առաջարկում ենք՝
- Ցերկոնե ատամնապսակներ, որոնք թույլ են տալիս ստանալ բնական ատամներին 100% նմանություն՝ լուսային թափանցելիության շնորհիվ:
- Կերամիկական ատամնապսակներ, որոնք միաժամանակ և ամուր են, և գեղեցիկ: Օգտագործելով միայն բարձրակարգ նյութեր, միասին կարող ենք ստանալ գերազանց էսթետիկա, ֆունկցիա և հարմարավետություն:
- Կամրջաձև կոնստրուկցիաներ, որոնք հիանալի լուծում են այն դեպքերում, երբ հեռացվել է միջանկյալ ատամ և երկու կողմից կան հենակետեր:
Հաճախ տրվող հարցին, թե արդյոք արժե ներվազրկել ատամները շապիկների տակ ընդգրկելու համար, կպատասխանենք տեղում կշեռքի նժարի վրա դնելով կոնկրետ Ձեր դեպքը: Անհրաժեշտության դեպքում կառաջարկվի այն տարբերակը, որն առավել նպատակահարմար է Ձեր առողջության համար: