Երեխայի գեղեցիկ և առողջ ժպիտը միայն արտաքին տեսքի հարց չէ, այլ նաև ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչ։ Ատամների և ծնոտների ճիշտ զարգացումը ազդում է ոչ միայն երեխայի արտաքին տեսքի, այլև օրգանիզմի մի շարք կարևոր գործառույթների՝ խոսքի, շնչառության, ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքի և այլնի վրա։
Հենց այդ պատճառով օրթոդոնտիկ բուժումը հաճախ խորհուրդ է տրվում սկսել դեռ մանկական տարիքից։ Փորձենք միասին հասկանալ, թե երբ է խորհուրդ տրվում օրթոդոնտին առաջին այցը կատարել, որ դեպքերում են երեխաներին անհրաժեշտ բրեկետներ, ինչպես է ընթանում բուժումը և ինչ պետք է իմանան ծնողները։
Առողջություն՝ մանկուց։ Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխան ունենա կատարյալ հոլիվուդյան ժպիտ։ Այդ մասին հոգ տարեք հենց այսօր։ Շատ ծնողներ չեն հասկանում, թե ինչու պետք է դիմել ատամնաբույժի, երբ երեխան դեռ ունի կաթնատամներ, որոնք շուտով ընկնելու են։ Փորձենք պատասխանել կարևոր հարցին․ ինչո՞ւ է օրթոդոնտին վաղ այցելելը օգնում խնայել ժամանակ և գումար ապագայում։
Մանկական օրթոդոնտին ժամանակին դիմելը օգնում է խնդիրը հայտնաբերել վաղ փուլում, ուղղել ծնոտի զարգացումը և կանխել բազմաթիվ բարդությունների առաջացումը։ Մանկական տարիքում բուժումը հաճախ անցնում է ավելի արագ, ավելի հեշտ և արդյունավետ, քանի որ օրգանիզմը դեռ ակտիվորեն աճում է։ Փաստորեն, կծվածքի ուղղումը ներդրում է երեխայի առողջության մեջ՝ երկար տարիների համար ապահովելով ինքնավստահություն և ամբողջ ատամնածնոտային համակարգի ճիշտ զարգացում։
Բրեկետների տեղադրումը հիանալի բան է
Մի քանի տասնամյակ առաջ բրեկետներն ընկալվում էին որպես անհարմար և նույնիսկ ամաչեցնող բան։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Դեռահասները բրեկետներին արդեն այլ կերպ են վերաբերվում։
Ուղիղ ատամները դարձել են արտաքին տեսքի կարևոր մաս, իսկ կծվածքի ուղղման գործընթացը՝ մեծանալու բնական փուլ։ Ինչպե՞ս են ժամանակակից բրեկետային համակարգերը դարձել դեռահասների համար նույնիսկ ոճային աքսեսուար։ Դրա համար մի քանի պատճառ կա․
- Էսթետիկա: Այսօր օգտագործվում են բրեկետների տարբեր տեսակներ՝ մետաղյա, կերամիկական, քարիկներով և նույնիսկ գրեթե աննկատ համակարգեր։ Դրանք ունեն կոկիկ և ժամանակակից տեսք։
- Անհատականացում: Դեռահասները կարող են ընտրել գունավոր ռեզիններ (լիգատուրաներ), փոխել դրանք յուրաքանչյուր այցի ժամանակ և ստեղծել իրենց սեփական ոճը՝ ըստ տրամադրության, եղանակի կամ սիրելի խմբի։
- Լայն կիրառում: Սոցիալական ցանցերը, լուսանկարներն ու տեսանյութերը ժպիտը դարձրել են արտաքին կերպարի կարևոր մաս։ Իսկ բրեկետները քայլ են դեպի կատարյալ ժպիտ։
- Հասակակիցների աջակցությունը: Այսօր շատ դեռահասներ են կրում բրեկետներ։ Երբ մի քանի ընկերներ միաժամանակ անցնում են օրթոդոնտիկ բուժում, դա ընկալվում է որպես սովորական և նույնիսկ միավորող երևույթ։
Այսպիսով, մեր օրերդում երեխաներն ու դեռահասները բրեկետներն այլևս չեն թաքցնում, այլ դրանք կրում են վստահությամբ։
Ե՞րբ այցելել մանկական օրթոդոնտին
Հիշե՛ք, որ ավելի լավ է գնալ խորհրդատվության և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է զարգանում, քան բաց թողնել այն ժամանակը, երբ ավելի հեշտ է բուժումն իրականացնելը։
- Ոսկե ստանդարտ՝ առաջին խորհրդատվությունը 7 տարեկանում։ Այս շրջանում սկսում են ծկթել մշտական ատամները, և բժիշկը կարող է գնահատել՝ արդյոք կծվածքը ճիշտ է ձևավորվում կամ արդյոք բավական տեղ կա՞ ապագա ատամների համար։
- Տագնապային նշաններ։ Ատամների գերկուտակում, բերանով շնչելու կամ մատը ծծելու սովորություն, դեմքի, շուրթերի կամ ժպիտի ասիմետրիա, ատամների միջև չափազանց մեծ բացեր, ինչպես նաև կաթնատամների վաղ կորուստ կարիեսի կամ վնասվածքի պատճառով։ Այս դեպքում երեխային պետք է բժշկի զննում ավելի վաղ՝ մինչև նախատեսված տարիքը։
Վաղ օրթոդոնտիկ բուժման առավելությունները
- Ատամների աճի կառավարում։ Քանի դեռ ծնոտը աճում է, օրթոդոնտը կարող է ուղղել դրա զարգացումը ճիշտ ուղղությամբ։ Այս փուլում կծվածքը շտկելը շատ ավելի հեշտ է, և երբեմն հնարավոր է խուսափել ապագայում ավելի բարդ բուժումից։
- Ծանր պաթոլոգիաների կանխարգելում։ Ժամանակին կատարված շտկումը օգնում է կանխել կծվածքի լուրջ խանգարումները, ատամների գերկուտակումը, ինչպես նաև ծամելու, շնչելու և խոսքի հետ կապված խնդիրները։
- Արագություն։ Երեխաների հյուսվածքները ավելի էլաստիկ են, ուստի ատամներն ավելի արագ են տեղաշարժվում։ Դրա շնորհիվ մանկական ատամները օրթոդոնտիկ ազդեցությանը արձագանքում են ավելի լավ, քան մեծահասակ բուժառուների ատամները։
- Վստահություն։ Գեղեցիկ ժպիտի ձևավորումը մինչ դեռահասության տարիքը կարևոր է երեխայի ինքնագնահատականի համար, քանի որ սեփական ժպիտի նկատմամբ վստահությունը օգնում է ավելի ազատ զգալ դպրոցում և հասակակիցների շրջանում։
Վախենո՞ւմ եք օրթոդոնտի այցից։ Մի՛ անհանգստացեք։
Ամենից հաճախ նման այցերը պարզապես զննում, վերահսկում և կանխարգելում են, որոնք օգնում են ժամանակին նկատել փոփոխությունները և ապահովել ատամների առողջությունն ու ծնոտի ճիշտ զարգացումը։ Perfect Smile Kids ատամնաբուժարանի մանկական օրթոդոնտները կօգնեն կանխել ձեր երեխայի ատամնաշարի և կծվածքի հետ կապված բոլոր բարդությունները՝ ապահովելով ապագա գեղեցիկ ժպիտն ու ատամների առողջությունը: