Perfect Smile Kids
մանկական ատամնաբուժարան

Perfect Smile-ը ծնողներին է ներկայանում նաև մանկական ծառայություններով։ 24/7 գրաֆիկով աշխատող կլինիկաները մեծահասակներից բացի նաև հարմարեցված են երեխաների ուրախ բուժմանը՝ առանց հոգեբանական տրավմաների։ Երեխայի հետ աշխատում են բացառապես հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ, ովքեր նրա մոտ կձևավորեն ճիշտ հոգեբանություն։ Կաբինետներում ցուցադրվում են մուլտֆիլմեր, իսկ տարածքում գործում են խաղային զոնաներ։ Աշխատում ենք 24/7՝ նաև տոն օրերին։

Հատուկ առավելություններ

  • Մեզ մոտ բոլոր գործիքները ստերիլ փաթեթավորված են և բացվում են բժշկի կողմից ծնողի աչքի առաջ։
  • Աշխատում են հատուկ վերապատրաստում անցած մանկական մասնագետներ, ովքեր հրաշալի տիրապետում են երեխայի հոգեբանության հետ աշխատանքի գաղտնիքներին։
  • Կատարվում է ատամների բուժում ընդհանուր անզգայացմամբ՝ նարկոզով։
  • Դրսում կա խաղահրապարակ, իսկ ծնողների համար անհատական ավտոկայանատեղի։
  • Կաբինետներում ցուցադրվում են մուլտֆիլմեր։
  • Perfect Smile-ին վստահում են ամսական 600-ից ավել նոր բուժառուներ, որի մասին հավաստում են մեր մասին գրվող կարծիքները օնլայն հարթակներում։

Մանկական ատամնաբուժարան

Կաթնատամների բուժում

Կաթնատամների առողջությունը կարևոր դեր ունի երեխայի ընդհանուր առողջության և ճիշտ կծվածքի ձևավորման մեջ։ Վաղ տարիքում հայտնաբերված կարիեսը կամ այլ խնդիրները կարող են կանխվել և արագ բուժվել։ Մեր բժիշկները կիրառում են ժամանակակից և անցավ մեթոդներ՝ ապահովելով երեխայի հարմարավետությունը։ Բացի բուժումից, մենք նաև սովորեցնում ենք փոքրիկներին ճիշտ հիգիենայի կանոնները, ինչը օգնում է նրանց պահպանել առողջ ժպիտ երկար տարիներ։ Կաթնատամների ճիշտ խնամքը ապահովում է նաև մշտական ատամների առողջ աճը։

Բրեկետների տեղադրում

Բրեկետները օրթոդոնտիկ ամենաարդյունավետ մեթոդներից են՝ ուղղելու սխալ կծվածքը և ատամների դիրքը։ Դրանք ոչ միայն ապահովում են գեղագիտական գեղեցիկ ժպիտ, այլև օգնում են կանխել ատամնաբուժական խնդիրներ ապագայում։ Մեր մասնագետները ընտրում են բրեկետների ամենահարմար համակարգը՝ կախված բուժառույի կարիքներից։ Գործընթացի ամբողջ ընթացքում մենք վերահսկում ենք բուժման արդյունքները և ապահովում առավելագույն հարմարավետություն։

Էլայներների տեղադրում

Էլայները համարվում են ժամանակակից և գրեթե անտեսանելի մեթոդ ատամների ուղղման համար։ Դրանք պատրաստվում են անհատական պատվերով և ամբողջությամբ համապատասխանում են ձեր ատամների ձևին։ Էլայները հեշտությամբ հանվում են սնվելու կամ հիգիենայի ժամանակ, ինչը դարձնում է բուժումը հարմարավետ և պրակտիկ։ Մեր փորձառու մասնագետները մշտապես հետևում են արդյունքներին՝ ապահովելով լավագույն գեղագիտական և ֆունկցիոնալ արդյունքը։

Կապպաների պատրաստում

Կապպաները լայն կիրառություն ունեն՝ բուժման, սպիտակեցման և պաշտպանիչ նպատակներով։ Անհատական պատրաստումը ապահովում է նրանց բարձր արդյունավետություն և հարմարավետություն։ Մեր մասնագետները պատրաստում են կապպաները ձեր ատամների ճշգրիտ սքանի հիման վրա, ինչը թույլ է տալիս ստանալ կատարյալ համապատասխանություն։ Դրանք անվտանգ են, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ։

Օրթոդոնտիկ այլ ծառայություններ

Բացի բրեկետներից և էլայներներից, մենք առաջարկում ենք ամբողջական օրթոդոնտիկ ծառայություններ։ Դրանք ներառում են տարբեր սարքեր և մեթոդներ, որոնք օգնում են ճիշտ դիրքի և կծվածքի ձևավորմանը։ Մեր նպատակն է ապահովել առողջ և գեղագիտական ժպիտ յուրաքանչյուր պացիենտի համար։

Ատամների բուժում նարկոզով

Ընդհանուր նարկոզի կիրառումը թույլ է տալիս անցավ և հարմարավետ իրականացնել բուժումը։ Այն հատկապես օգտակար է երեխաների, վախ ունեցող պացիենտների կամ բարդ դեպքերի ժամանակ։ Մեր կլինիկան ապահովում է բարձր մակարդակի անվտանգություն և մշտական հսկողություն ամբողջ ընթացքում։ Սա հնարավորություն է տալիս բուժում անցկացնել առանց սթրեսի։

Սանձիկի հատում

Սանձիկի հատումը փոքր, բայց կարևոր միջամտություն է, որը բարելավում է խոսքը և կանխում է ստոմատոլոգիական հետագա խնդիրները։ Այն իրականացվում է արագ և անցավ, ապահովելով հարմարավետ վերականգնում։ Այս պրոցեդուրան հատկապես կարևոր է երեխաների համար՝ ճիշտ խոսքի և կծվածքի ձևավորման տեսանկյունից։

Ինչո՞ւ PerfectSmile

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Կապ մեզ հետ

Այցելեք մեզ

Գրանցվել այցի

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.