Արմատների բուժում և վերաբուժում

Մինչ ատամը պլոմբավորելը հաճախ անհրաժեշտություն է առաջանում կատարել արմատախողովակների մշակում և վերջնական լեցավորում։
Սա համարվում է բոլոր տեսակի բուժումների հիմքը։
Մեզ մոտ կիրառվում են ինչպես ձեռքի այնպես էլ էնդոմոտորով բուժման մեթոդները՝ կախված արմատի հաստությունից, թեքությունից և երկարությունից։
Մեզ կարող եք դիմել նաև նախկինում բուժված բայց վերաբուժման ենթակա բարդ դեպքերով, կոտրված գործիքներով արմատախողովակներում և առհասարակ բոլոր տեսակի էնդոդոնտիկ միջամտություններով։