Ատամների վերականգնում իմպլանտների միջոցով

dental implantation

Ատամների վերականգնում իմպլանտների միջոցով պրոցեդուրան այսօր համարվում է ժամանակակից ատամնաբուժության ոսկե չափանիշներից մեկը: Ատամնային իմպլանտներ տեղադրելու մեթոդը թույլ է տալիս վերականգնել ատամների ֆունկցիոնալը և ատամնաշարի գեղեցկությունը։

Իմպլանտների տեղադրում Երևանում. հիմնարար գործընթացը

Ատամների իմպլանտացիա նշանակում է արհեստական արմատի (իմպլանտի) վիրահատական ճանապարհով տեղադրում՝ բնական ատամի արմատին համապատասխանող հատվածում: Այս մեթոդն առավել հարմար է, երբ պացիենտը կորցրել է մեկ կամ մի քանի ատամ և ցանկանում է վերականգնել ատամնաշարի ֆունկցիոնալ և էսթետիկ հատկությունները։

Իմպլանտները նվազեցնում են հարակից ատամների վնասումը, և նպաստում են ամբողջական ատամնային առողջության պահպանմանը։

Իմպլանտացիայի գործընթացը հիմնականում բաժանվում է մի քանի փուլերի՝

● Նախնական խորհրդատվություն՝ մասնագետը գնահատում է պացիենտի ատամնային ու ոսկրային կառուցվածքը, նշում հնարավոր ռիսկերը և առաջարկում լավագույն լուծումները: Այս փուլն ապահովում է իմպլանտացիայի արդյունավետություն և համապատասխանություն պացիենտի ֆունկցիոնալ և էսթետիկ պահանջներին։

● Պատրաստման փուլ՝ անհրաժեշտության դեպքում կատարվում է վնասված ատամների հեռացում, լնդային հյուսվածքների կամ ոսկրային կառուցվածքի պատրաստում՝ իմպլանտի համար հարմար միջավայր ապահովելու նպատակով:

● Վիրահատական տեղադրում՝ իմպլանտը պահպանողական և ճշգրիտ ձևով տեղադրվում է ատամի արմատի տեղում: Այս գործընթացը թույլ է տալիս պացիենտներին անվտանգ և արդյունավետ ձևով փոխարինել կորցրած ատամներն իմպլանտներով։

● Վերականգնողական փուլ՝ վիրահատությունից հետո որոշ ժամանակ անց, բժիշկ ստոմատոլոգը տեղադրում է արհեստական ատամները՝ միացնելով դրանք իմպլանտին:

Տեղադրման ամբողջ գործընթացն իրականացվում է փուլային բուժման միջոցով։ Արդյունքում պացիենտը ստանում է առողջ ատամնաշար։

Ատամների իմպլանտացիա գնացուցակ

Ատամների իմպլանտացիայի գնացուցակն ընդհանուր առմամբ կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են իմպլանտի տեսակը, դիրքավորումը, վիրահատության բարդությունը, հավելյալ ծառայությունների անհրաժեշտությունը (օրինակ՝ ոսկրային վերականգնում)։

«Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկայում մենք տրամադրում ենք բարձրորակ իմպլանտացիոն ծառայություններ՝ օգտագործելով միայն որակավորված և երկարաժամկետ գործածման համար նախատեսված նյութեր: Հաշվի առնելով բարձրորակ նյութերի կիրառումը՝ իմպլանտացիայի ծառայությունների արժեքը կենտրոնում մի փոքր բարձր է շուկայական միջինից, սակայն մենք երաշխավորում ենք անվտանգության, կայունության և բնական արդյունքի գերազանց մակարդակ:

Իմպլանտացիան «Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկայում

«Perfect Smile»-ում իմպլանտացիայի ամբողջ գործընթացն իրականացվում է մասնագիտացված և փորձառու մասնագետների կողմից, ովքեր նախնական փուլում գնահատում են պացիենտի բերանի խոռոչի առողջությունը։

Ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է իմպլանտացիայի ծառայություններ, որոնք ապահովում են երկարաժամկետ և վստահելի արդյունք: Մեր իմպլանտները բարձր ինտեգրացիայի հատկությամբ են, ինչը նշանակում է, որ դրանք բնական կերպով միաձուլվում են ոսկրային հյուսվածքին՝ ապահովելով ամուր և կայուն հիմք պացիենտի ատամնաշարի վերականգնման համար:

Մենք օգտագործում ենք միայն մաքուր Ti Grade IV Kaltverformt խառնուրդից պատրաստված իմպլանտներ, որոնք ունեն բարձր բիոհամատեղելիություն և նվազեցնում են մարմնի ցանկացած բացասական արձագանքի հավանականությունը: Պրոցեդուրայի ընթացքում կենտրոնի մասնագետներն աշխատում են «No-Touch» համակարգով, ինչի արդյունքում տրամադրում ենք 101% ստերիլություն և լրացուցիչ անվտանգություն: Արդյունքում, հետվիրահատական բարդությունների ռիսկը հասցրել ենք նվազագույնի՝ ընդամենը 0.7%, ինչը ոլորտում գրեթե բացառիկ ցուցանիշ է:

Արագություն և որակ համատեղելիություն

«Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկայում մենք գնահատում ենք բոլոր պացիենտների ժամանակը և ռեսուրսները, այդ իսկ նպատակով մեր ծառայությունների հիմքում ընկած է արագության և որակի չափանիշը։ Ատամները կարող են պատրաստ լինել ընդամենը 7 օրվա ընթացքում՝ պացիենտին թույլ տալով հնարավորինս արագ վերսկսել հարմարավետ առօրյան։ Ավելին՝ անմիջապես կլինիկայում մենք տրամադրում ենք այլ օգտակար և կարևոր ծառայություններ, օրինակ՝ սինուս լիֆթինգ և ոսկրային վերականգնում։

Այս ծառայությունները հատկապես հարկավոր են այն պացիենտներին, ովքեր ցանկանում են տեղադրել իմպլանտներ, սակայն չունեն ոսկրային բավական զանգված՝ պրոցեդուրային ընթացք տալու համար։ Դրա համար, կենտրոնի որակավորված մասնագետներն իրականացնում են ոսկրային հիմքի աճեցում, որպեսզի իմպլանտացիայի վերջնական արդյունքը ոչ միայն լինի գեղեցիկ, այլ որակյալ և դիմացկուն։

Ձեր հարմարավետությունը «Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկայում

«Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկան որդեգրել է «Այսօր և հիմա» մոտեցումը։ Այսինքն՝ ստոմատոլոգիական որևէ պրոցեդուրայի համար սպասել հարկավոր չէ։ Պարզապես զանգահարեք +374 99 422 988 կամ +374 55 422 988 հեռախոսահամարով, ամրագրեք այց Ձեզ անհրաժեշտ օրվա և ժամի համար և այցելեք «Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկա՝ առանց հավելյալ ժամանակ կորցնելու։

Մեզ հետ ատամների խնամք և բուժում ստանալու համար սպասել պետք չէ։

Կենտրոնը գտնվում է Ավետ Ավետիսյան փող., 1 շենք հասցեում, մետրոյի հարևանությամբ։ Մենք տրամադրում ենք նաև անվճար ավտոկայանատեղի՝ ազատելով պացիենտներին հավելյալ անհանգստություններից։

Կիսվել:

Նմանատիպ

philips zoom 4 teeth whitening

Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով․ առավելությունները

dental implantation

Ատամների վերականգնում իմպլանտների միջոցով

perfect smile dental clinic

Ինչո՞ւ ընտրել Perfect Smile. մեր առավելությունները

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.