Ատամնաքարի հետևանքները ատամների և լնդերի համար

ատամնաքարերի մաքրում

Ատամների գույնի փոփոխությունը մեծամասամբ կապված է մեր սննդակարգի և ապրելակերպի հետ։ Օրինակ՝ սուրճը և թեյը պարունակում են պիգմենտներ, որոնք կուտակվում են ատամների մակերեսին և ժամանակի ընթացքում ազդում մեր ատամների գույնի վրա։ Ծխախոտը նույնպես պարունակում է որոշ քիմիական նյութեր, որոնք արագացնում են ատամների գույնի փոփոխությունը։

Ատամները պարբերաբար չլվանալու դեպքում կարելի է նկատել փափուկ փառ․ սա սննդի մնացորդներն ու բակտերիաներն են, որոնք ժամանակի ընթացքում կարծրանում և վերածվում են ատամնաքարի։ Այս դեպքում պետք է ատամների մաքրում։

Խոսենք ատամնաքարի մասին

Ատամնափառ կարող ենք նկատել հատկապես լնդերի սահմանին և միջատամնային հատվածներում։ Այն ձևավորվում է, երբ ատամների վրա առաջացած փառը (բակտերիալ փառը, որը բաղկացած է սննդի մնացորդներից, մանրէներից և թքի բաղադրիչներից) ժամանակին չի հեռացվում։ Թքի մեջ առկա հանքային աղերը կարծրացնում են փափուկ փառը և արդյունքում ունենում ենք ատամնաքար։ Այս գործընթացը կարող է սկսվել նույնիսկ մի քանի օրվա ընթացքում, եթե բերանի խնամքը անկանոն է կամ ոչ բավարար։

Ատամնաքարը միայն էսթետիկ խնդիր չէ։ Այն լուրջ սպառնալիք է լնդերի առողջության համար, քանի որ բերանի խոռոչում ստեղծում է բարենպաստ միջավայր բակտերիաների զարգացման համար։ Բակտերիաներն էլ հետագայում հանգեցնում են լնդների բորբոքման՝ գինգիվիտի։ Հենց այստեղ է նկատելի շատերիս հայտնի լնդների այտուցվածությունը և ատամները լվանալու ժամանակ արյունահոսությունը։

Մակերեսային բորբոքումն անտեսելուց հետո խնդիրը դառնում է արմատային․ այն զարգանում է, վնասում ատամներն աջակցող հյուսվածքները, խորանում լնդերի տակ՝ առաջացնելով «պերիոդոնտալ պարկեր»։ Բակտերիաները սկսում են վնասել ատամի արմատը և ոսկրային հյուսվածքը։ Ատամները քայքայվում են, շարժվում և կոտրվում։

Ատամնաքարի հեռացումը

Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում ատամնաքարերի հեռացում և ատամների սպիտակեցում իրականացվում է երեք էտապից բաղկացած պրոցեդուրայով։ Նախնական փուլում ատամնաքարերը մաքրվում են ուլտրաձայնային մաքրմամբ՝ բարձր հաճախականության վիբրացիաներով, որոնք քարացած փառը մանր մասնիկների են բաժանում և հեռացնում ատամների մակերեսից ու լնդերի եզրերից։ Պրոցեդուրայի ընթացքում միաժամանակ օգտագործվում է ջրային հոսք, որը լվանում է հեռացած նստվածքները։

Ուլտրաձայնի օգտագործումից հետո բժիշկ ստոմատոլոգը մանր վարդակի միջոցով անցնում է ատամների մակերեսով՝ ներառյալ միջատամնային տարածքները և լնդերի տակ եղած հատվածները, որտեղ սովորական մաքրման միջոցները չեն հասնում։ Պրոցեդուրան անցավ է։

Մաքրումից հետո իրականացվում է ատամների բնական սպիտակեցում։ Օգտագործվում է բարձրորակ իտալական մածուկ, որը փայլեցնում է էմալը՝ առանց այն վնասելու։ Մածուկի միջոցով նաև հեռացվում է մնացած մանր փառը և գույնի խամրությունը։ Արդյունքում ատամների գույնը բացվում է մոտ 0.3 տոնով, իսկ ժպիտը դառնում է առավել մաքուր և առողջ։

Եզրափակիչ փուլում կիրառվում է ֆտորլաք՝ հատուկ պաշտպանիչ նյութ, որը ծածկում է ատամների բոլոր մակերեսները։ Ֆտորը ներթափանցում է էմալի վերին շերտեր, ամրացնում դրանք, կանխում կարիեսի առաջացումը և նվազեցնում ատամների զգայունությունը։ Այն նաև կանխում է հետագայում նոր փառի գոյացությունը։

Ամբողջ գործընթացը տևում է մոտ մեկ ժամ, որից հետո ատամները որոշ ժամանակ կարող են լինել զգայուն, բայց անհանգստանալ պետք չէ, քանի որ զգայունությունը ժամանակավոր է։

Արդյունքը երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում հետևել ատամների հիգիենային, բաց չթողնել ատամի լվացումը առավոտյան կամ երեկոյան, օգտագործել միայն որակյալ խնամքի միջոցներ և նվազեցնել ատամների գույնի վրա ազդող սովորությունները։

Եղե՛ք հետևողական

Ատամների մաքրումը պարզ, բայց շատ կարևոր պրոցեդուրա է Ձեր բերանի խոռոչի և ատամնաշարի առողջության համար։ Հատկապես, եթե օգտագործում եք սուրճ, թեյ կամ ծխախոտ, ապա խորհուրդ է տրվում տարվա մեջ 1-2 անգամ մաքրել ատամնաքարը՝ կանխելու համար դեպքի բարդացումը և հետագա ժամանակատար բորբոքումները։

Հիշեք, ատամնաքարի կուտակումը և լնդերի բորբոքումը շատ հաճախ զարգանում են աննկատ, սակայն դրանց հետևանքները կարող են լինել լուրջ և վերականգնման համար՝ երկարատև։

Պահպանե՛ք Ձեր ատամների առողջությունը, պարբերաբար այցելեք ստոմատոլոգիական կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու և անհրաժեշտ պրոցեդուրան անցնելու համար։

Ատամնաբուժարան 24 ժամ

Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկան գործում է «Այսօր և հիմա» սկզբունքով և ստոմատոլոգիական ծառայություններ տրամադրում է 24/7 գրաֆիկով։ Այս մոտեցման շնորհիվ կլինիկա կարող եք այցելել օրվա ցանկացած ժամին, լինի դա աշխատանքից առաջ, թե հետո։ Այցելելուց առաջ անհրաժեշտ է նախապես գրանցվել, սակայն սուր ցավի դեպքում կարող եք ստանալ արտահերթ բուժում։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ +374 99 422 988 կամ +374 55 422 988 հեռախոսահամարներով։

Կիսվել:

Նմանատիպ

ատամնաքարերի մաքրում

Ատամնաքարի հետևանքները ատամների և լնդերի համար

dental veneers

Կերամիկական vs կոմպոզիտային վինիրներ․ ո՞րն ընտրել

teeth whitening

Ատամների սպիտակեցում Zoom 4 մեթոդով․ առավելությունները

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.