Կերամիկական vs կոմպոզիտային վինիրներ․ ո՞րն ընտրել

dental veneers, վինիրների տեղադրում, ատամների վինիր

Ժպիտը հիմնական գործոններից մեկն է, որը նկատում ենք մարդկանց արտաքինում։ Եվ այն կատարյալ դարձնելու համար շատերն են դիմում վինիրների օգնությանը։ Իսկ, թե ինչ են ատամների վինիրները, ինչ տեսակների են լինում և ինչու են այդքան տարածված, կպարզենք ստորև։

Ի՞նչ է վինիրը

Վինիրը բարակ շերտ է, որը տեղադրվում է ատամի դիմային մակերեսին՝ ուղղելու պացիենտի ատամների գույնը, ձևը, փոքր ճաքերը կամ անհարթությունները։ Այն լուծում է բերանի խոռոչում առկա թե՛ էսթետիկ, թե՛ ֆունկցիոնալ խնդիրները։

Վինիրը նպաստում է պացիենտի ընդհանուր կյանքի որակին, տալիս է ինքնավստահություն, օգնում ժպտալ, շփվել և ներկայանալ հասարակական ու մասնագիտական միջավայրում ավելի ազատ՝ առանց հաղորդակցվելու սահմանափակումների և անհարմար զգացողությունների։

Վինիրների տեղադրումը

Վինիրների տեղադրումը բավականին նուրբ, բայց արդյունավետ գործընթաց է։ Բժիշկ-ստոմատոլոգներն առաջին հերթին թեթևակի նախապատրաստում են պացիենտի ատամների մակերեսը, որպեսզի վինիրներն ամուր փակչեն։ Այնուհետև ատամնաշարից վերցվում են ճշգրիտ ձև ու չափ, որի հիման վրա էլ պատրաստվում են անհատական վինիրներ։

Վինիրների տեղադրման արդյունքում յուրաքանչյուր շերտ լիովին համընկնում է պացիենտի բնական ատամների ձևին ու գույնին և ստացվում է հարթ, փայլուն, առողջ տեսք ունեցող ժպիտ, որը պահպանվում է երկար տարիներ։

Ինչպե՞ս են ընտրվում վինիրները․ կատարյալ ժպիտ վինիրներով

Գոյություն ունեն տարբեր տեսակի վինիրներ, որոնցից ամենատարածված երկուսը կերամիկական և կոմպոզիտային վինիրներն են։ Առավել համապատասխան տեսակն ընտրվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի ատամների կարգավիճակը, ժպիտի ձևը, գույնը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն։ Մինչ որոշում կայացնելը բժիշկ-ստոմատոլոգը գնահատում է ատամների կառուցվածքը, էմալի հաստությունը և ատամնաշարի ընդհանուր էսթետիկան, որպեսզի պացիենտին խորհուրդ տա վինիրների ճիշտ նյութը։

Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները համարվում են պրեմիում տարբերակ․ պատրաստվում են բարձրորակ կերամիկայից, օրինակ՝ e.max lithium disilicate նյութից, որն առանձնանում է իր ամրությամբ և գույնի կայունությամբ։

Վինիրների այս տեսակը պատրաստվում է պացիենտի ատամների ճշգրիտ չափսերով՝ լաբորատոր պայմաններում։ Կերամիկական վինիրներ պատրաստելիս, յուրաքանչյուր շերտ ձևավորվում է անհատական մոտեցմամբ, որպեսզի լիովին համընկնի պացիենտի բնական ատամների ձևին և երանգին։ Արդյունքում ստացվում է փայլուն, բնական և երկարատև դիմացկուն ժպիտ, որը տարիների ընթացքում չի փոխում գույնը և պահպանում է իր բնական փայլը։

Կոմպոզիտային վինիրներ

Կոմպոզիտային վինիրները պատրաստվում և տեղադրվում են անմիջապես ստոմատոլոգիական կաբինետում՝ մեկ այցի ընթացքում։ Կոմպոզիտային նյութի շերտերը բժիշկ-ստոմատոլոգը ձևավորում է և հարմարեցնում յուրաքանչյուր ատամի վրա՝ հասնելով ցանկալի գույնի ու ձևի։

Կոմպոզիտային վինիրներն ավելի մատչելի և արագ տարբերակ են, ինչի շնորհիվ էլ պացիենտներն ավելի հաճախ են ընտրում վինիրների հենց այս տարբերակը։ Տեղադրման ընթացքում նաև ատամները չեն ենթարկվում ծայրահեղ հղկման և ընդհանուր առմամբ չկա երկար սպասելու կարիք։

Կերամիկակա՞ն, թե՞ կոմպոզիտային վինիրներ ընտրել

Վինիրների ընտրությունը առաջին հայացքից կարող է բարդ թվալ, սակայն ճիշտ որոշումը մշտապես կախված է պացիենտի ժպիտի առանձնահատկություններից և ակնկալիքներից։ Եթե նպատակը երկարաժամկետ, անթերի և բնական փայլով արդյունք ստանալն է, ապա կերամիկական վինիրները լավագույն տարբերակն են, քանի որ հայտնի են իրենց բացառիկ ամրությամբ և գունային կայունությամբ։ Այս տարբերակը տարիների ընթացքում չի խամրում կամ մաշվում և պահպանում է կատարյալ փայլ՝ բնորոշ խնամված և առողջ ժպիտին։

Մյուս կողմից, եթե պացիենտը ցանկանում է արագ արդյունք և ավելի մատչելի լուծում, ապա կոմպոզիտային վինիրները հիանալի ընտրություն են։ Վինիրների տեղադրման ընթացքում բժիշկը հատուկ կոմպոզիտային նյութը շերտ առ շերտ ձևավորում է ատամների վրա՝ հասնելով ցանկալի ձևի և գույնի։ Կոմպոզիտային տարբերակը հատկապես հարմար է փոքր էսթետիկ փոփոխությունների, ճաքերի կամ գունային շտկումների դեպքում։ Թեև դրանք կարող են պահանջել պարբերական փայլեցում կամ խնամք, արդյունքը տեսանելի է անմիջապես՝ առանց երկար սպասելու։

Վինիրների տեղադրումը Perfect Smile ստոմատոլոգիական կենտրոնում

Perfect Smile ստոմատոլոգիական կենտրոնում վինիրների տեղադրումը սկսվում է մանրակրկիտ խորհրդատվությամբ։ Պացիենտն այցելում է ատամնաբուժարան, որտեղ բժիշկ-ստոմատոլոգը քննարկում է վինիրներ տեղադրելու նպատակը, գնահատում ատամնաշարի կարգավիճակը, ատամների ձևը, գույնը և ընդհանուր բերանի խոռոչի առողջությունը։ Անհրաժեշտության դեպքում նաև քննարկում է ատամների նախապես բուժման տարբերակները։

Perfect Smile ստոմատոլոգիական կենտրոնում մեր մասնագետները հոգ են տանում յուրաքանչյուր հաճախորդի առավելագույն հարմարավետության մասին։ Բոլոր պրոցեդուրաներն անցկացվում են փորձառու մասնագետների կողմից, և չկա սպասելու կարիք, քանի որ կլինիկան գործում է 24/7 աշխատանքային գրաֆիկով։

Կիսվել:

Նմանատիպ

մանկական օրթոդոնտիա, մանկական ատամնաբուժարան կենտրոն

Այն ամենը, ինչ պետք է իմանան ծնողները մանկական օրթոդոնտիայի մասին

Կաթնատամների բուժում. մեթոդները, առանձնահատկությունները

իմպլանտ ատամների

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո