Գլխի ամենօրյա Relax SPA՝ մշակված բացառապես կանանց համար
ԸՆՏՐԻՐ ՏԱՐՎԱ ՔՈ ԵՂԱՆԱԿԸ
ԱՄԱՌ
40ր - 1ժ
Քարերի էներգիան
Տաք քարերը սահում են մաշկի վրայով՝ հալեցնում լարվածությունը։
Յուրաքանչյուր շարժում բերում է ջերմություն ու թեթևություն, ասես քարերը փոխանցում են երկրի ուժը։
Սա պահ է, երբ մտքերն ուղղակի լռում են։
Ալիքների հպումը
Ջրի մեղմ ալիքները խաղում են մազերի ու գլխամաշկի վրա՝ մերսելով արթնացնում նոր կենսական ուժ։
Յուրաքանչյուր շիթ շոյում է մաշկը՝ հեռացնելով հոգնածությունը այնպես ինչպես ծովի ալիքը՝ ավազի փոշին։
Յուղ - Bounty
Տրոպիկական կղզիների շունչը շոյում է մաշկը՝ կոկոսի յուղի մեղմ բույրով։ Թեթև մերսում, և կարծես արևը իր ջերմությամբ փաթաթում է դեմքը։ Ամեն հպում՝ փախուստ է առօրյայից դեպի սպասված սպիտակ ավազները։
Դիմակ - Օգոստոսի համբույր
Ծովի աղով դեմքի փիլինգ, որը կհեռացնի մահացած բջիջները։
Հրաբուխ ականջներում
Իրական վառվող ձողիկներն ականջներում կստեղծեն այնպիսի տաք տպավորություն, կարծես կանգնած եք գործող հրաբխի խառնարանում։
Տրոպիկական Ծրագիր
ԱՇՈՒՆ
40ր - 1ժ
Ալիքների հպումը
Ջրի մեղմ ալիքները խաղում են մազերի ու գլխամաշկի վրա՝ մերսելով արթնացնում նոր կենսական ուժ։
Յուրաքանչյուր շիթ շոյում է մաշկը՝ հեռացնելով հոգնածությունը այնպես ինչպես ծովի ալիքը՝ ավազի փոշին։
Յուղ - Տերևներ
Աշնան բուրումնավետ յուղը մեղմ մերսում է դեմքը, սնուցում և խոնավեցնում մաշկը, ապահովելով թարմ ու առողջ տեսք։
Դիմակ - Անձրև
Ջրային հիմքով այս դիմակը մաշկի համար ապահովում է խորը խոնավեցում, թարմեցնում և սնուցում այն՝ դարձնելով փափուկ և առաձգական։
Ոսկե Տերևների Ծրագիր
ՁՄԵՌ
40ր - 1ժ
Բուրավետ այսբերգ
Սառույցներով այս պրոցեդուրան հաղորդում է դեմքին՝ թարմություն և խոնավություն։
Փշատերև անտառ
Հատուկ յուղով մերսման ժամանակ զգացվող հոտը միայն բավարար է մտովի անտառ տեղափոխվելու համար։
Դիմակ - Հյուսիսային Թագուհի
Սառցե դիմակը իրական լիմֆոդրենաժ է մաշկի համար։ Ապահովում է խորը խոնավացում, դարձնում է մաշկը փափուկ ու առաձգական՝ ինչպես հյուսիսային լեռների ցուրտ ու մաքուր օդը։ Արթնացնում է ներքին կենսական ուժ։
Տաք սրբիչներ
Տաք սրբիչների գոլորշին խոստանում է Ձեզ թռիչք ամպերի ամենաբարձր շերտերով։
Հյուսիսային Թարմության Ծրագիր
ԳԱՐՈՒՆ
40ր - 1ժ
Փոփոխական և ինտենսիվ Մարտ
Արագ փոփոխվող մերսման ծրագիր, որտեղ կզգացվի Մարտ ամսվա բնավորությունը։
Յուղ - Ծաղկային փունջ
Մերսում որտեղ մեկ փնջում ամփոփված են ծաղիկների բոլոր օգտակար հատկությունները։
Վերածննդի Ծրագիր