Ինչպես սպիտակեցնել ատամները

Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցումը ժամանակակից ստոմատոլոգիայի ամենապահանջված էսթետիկ պրոցեդուրաներից է, որը թույլ է տալիս կարճ ժամանակում ստանալ ավելի պայծառ և առողջ ժպիտ։ Perfect Smile ատամնաբուժարանում իրականացվում է ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում՝ վերջին սերնդի անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ապահովում են 100% անվտանգ արդյունք՝ առանց էմալը վնասելու։

Լուսային սպիտակեցում: Philips ZOOM 4 նորագույն լուսային սպիտակեցման սարքի լույսը սառն է և չի առաջացնում գերզգայունություն՝ ի տարբերություն հին տեխնոլոգիաների։ Սպիտակեցումն իրականացվում է ատամնաբուժական կլինիկայում:

Տնային սպիտակեցում: Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համար որպես այլընտրանք առաջարկվում է նաև գերմանական White Smile համակարգը, որը հարմար է տնային օգտագործման համար, ապահովում է բարձր արդյունք և նուրբ ազդեցություն ատամների վրա։

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման առավելությունները

Պրոֆեսիոնալ պայմաններում իրականացվող ատամների սպիտակեցումը ունի մի շարք կարևոր առավելություններ․

  • էմալի գունային տոնի նկատելի բացացում արդեն առաջին սեանսից հետո.
  • արդյունքի երկարաժամկետ պահպանում.
  • լիարժեք անվտանգություն՝ բժշկի վերահսկողությամբ.
  • գերզգայունության նվազագույն ռիսկ.
  • բնական և համաչափ սպիտակեցում.
  • արտահայտիչ և գրավիչ ժպիտի ձևավորում:

Սպիտակ ատամները ոչ միայն էսթետիկ են, այլ նաև բարձրացնում են ինքնավստահությունը և ազատում շփման ընթացքում առաջացող անհարմարություններից։

Ի՞նչ արժե ատամների սպիտակեցումը

Ատամների սպիտակեցման արժեքը կարող է տարբեր լինել՝ կախված մի քանի գործոններից․

  • ընտրված սպիտակեցման մեթոդից (լուսային, լազերային և այլն).
  • ատամների նախնական վիճակից.
  • անհրաժեշտ սեանսների քանակից.
  • օգտագործվող նյութերի և համակարգերի տեսակից:

Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանում Philips ZOOM4 մեթոդով ատամների սպիտակեցումն արժե 70,000-180,000 դրամ՝ կախված վերոնշյալ հանգամանքներից, իսկ հստակ արժեքը սահմանվում է անհատապես՝ մասնագետի խորհրդատվությունից հետո:

Ե՞րբ է խորհուրդ տրվում ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը և ի՞նչ արդյունք պետք է սպասել

Ատամների սպիտակեցումը խորհուրդ է տրվում, եթե ունեք.

  • ատամների մգացում՝ սուրճի, թեյի, ծխախոտի կամ գունավոր սննդի հետևանքով.
  • տարիքային փոփոխություններով պայմանավորված գունափոխություն.
  • ատամնաշարի անհավասար երանգավորում
  • ժպիտի էսթետիկ բարելավման ցանկություն:

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման առաջին իսկ այցից հետո կարող եք ունենալ ավելի պայծառ, մաքուր և խնամված ժպիտ։ Մեր նպատակն է ոչ միայն սպիտակեցնել ատամները, այլ ապահովել բնական և երկարատև արդյունք՝ առանց վնասելու ատամների կառուցվածքը։

Ե՞րբ կարող է արդյունավետ չլինել ատամների սպիտակեցումը

Կան դեպքեր, երբ ցանկալի արդյունքի հնարավոր չէ հասնել սպիտակեցմամբ, և նման դեպքերում խորհուրդ է տրվում այլ էսթետիկ լուծումներ՝ ատամնաշապիկներ կամ վինիրներ:

  • Պլոմբները, պսակները և վինիրները չեն սպիտակեցվում
  • Խորը, ատամի ներսից առաջացած (օր.՝ դեղորայքային) գունափոխությունները կարող են դժվար ենթարկվել սպիտակեցման
  • Շատ մուգ կամ դեղին երանգ ունեցող ատամների դեպքում կարող է պահանջվել մի քանի սեանս

Եթե ունեք ատամների սպիտակեցման ցանկություն, սակայն վստահ չեք արդյունքի հարցում, ապա գրանցվե՛ք խորհրդատվության մեր ատամնաբուժարանում: Մեր բժիշկ-ստոմատոլոգները կգնահատեն Ձեր ատամների վիճակը և կառաջարկեն ամենաարդյունավետ տարբերակը՝ լինի դա ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում, թե այլ էսթետիկ լուծում։

Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Կապ մեզ հետ

Հասցե

Երևան, Հայաստան՝ Ավետ Ավետիսյան 1, Դավիթ Անհաղթ 5

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

+374 99 422 988 +374 55 422 988

Էլ․ Փոստ

info@perfectsmile.am

Այցելեք մեզ

Գրանցվել այցի