Ատամների լուսային սպիտակեցում
Վերջին սերնդի որակյալ միջոցների շնորհիվ ատամների սպիտակեցումը կլինիկական պայմաններում կարող է լինել 100% անվտանգ։ Perfect Smile-ը համալրված է Philips ZOOM 4 ամենավերջին մոդելի լուսային սպիտակեցման սարքով, որի լույսը ի տարբերություն մնացած մոդելների սառն է։ Սրանից բացի որպես լուսային սպիտակեցման անալոգ առաջարկվում է նաև գերմանական White Smile բրենդային համակարգը:
Այս մեթոդի առավելություններն են՝
- Էմալի գունային տոնի նկատելի բացացում հենց պրոցեդուրայից հետո
- Էֆեկտի երկարաժամկետ պահպանում
- Լիարժեք անվտանգություն
- Գերզգայունության բացառում
- Արտահայտիչ ժպիտի ստեղծում։
Սպիտակ ատամները գրավում են ուշադրություն և շքեղ են,
իսկ սեփական գրավչության զգացողությունն ազատում է
բարդույթներից ու անհարմարություններից շփման մեջ: