
Ատամների շապիկներ և կամուրջներ
Ատամների շապիկները ժամանակակից ստոմատոլոգիայի ամենապահանջված լուծումներից են, որոնք թույլ են տալիս վերականգնել նույնիսկ զգալիորեն վնասված ատամները: Եթե վինիրները հիմնականում լուծում են էսթետիկ խնդիրներ և տեղադրվում են միայն ատամի առջևի մակերեսին, ապա շապիկները նախատեսված են ատամի թե՛ տեսքը, թե՛ ֆունկցիոնալությունը լիարժեք վերականգնելու համար:
Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանն իր այցելուներին առաջարկում է լավագույն լուծումները ատամների վերականգնման համար։ Մենք առաջարկում ենք՝
- Ցիրկոնե շապիկներ (ատամնապսակներ), որոնք թույլ են տալիս ստանալ բնական ատամներին 100% նմանություն՝ լուսային թափանցելիության շնորհիվ:
- Կերամիկական E-max շապիկներ (ատամնապսակներ), որոնք միաժամանակ և՛ ամուր են, և՛ գեղեցիկ: Օգտագործելով միայն բարձրակարգ նյութեր՝ միասին կարող ենք ստանալ գերազանց էսթետիկա, ֆունկցիոնալություն և հարմարավետություն:
- Կամրջաձև կոնստրուկցիաներ (կամուրջներ), որոնք հիանալի լուծում են այն դեպքերում, երբ հեռացվել է միջանկյալ ատամ, և երկու կողմից կան հենակետեր:
Ի՞նչ է ատամի շապիկը և ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել
Ատամի շապիկը օրթոպեդիկ կոնստրուկցիա է, որը «հագցվում է» ատամի վրա՝ ծածկելով դրա տեսանելի մասը: Այն պաշտպանում է թուլացած ատամը հետագա քայքայումից և վերադարձնում է բնական տեսքը:
- Ատամի շապիկի տեղադրումն անփոխարինելի լուծում է այնպիսի դեպքերում, երբ ատամի հյուսվածքների 50%-ից ավելին վնասված է՝ կարիեսի կամ վնասվածքի պատճառով։
- Ատամները խիստ մաշված են կամ առկա են գույնի ու ձևի այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր չէ շտկել ատամների սպիտակեցմամբ կամ վինիրներով:
- Ատամի շապիկ տեղադրվում է նաև նյարդը հեռացված ատամների պաշտպանության համար, քանի որ դրանք ժամանակի ընթացքում դառնում են փխրուն:
- Ատամների իմպլանտացիայի ժամանակ նույնպես, իմպլանտի տեղադրումից հետո դրա վրա ամրացվում է շապիկ, որն ապահովում է ատամի արտաքին, երևացող հատվածը։
Ատամնաշապիկների տեղադրումը և գնացուցակը
Ատամի 1 շապիկի տեղադրման արժեքը 35 000-120 000֏ է Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկայում՝ կախված շապիկի տեսակից, վերականգնվող ատամների քանակից, վիճակից և նախապատրաստական աշխատանքներից։
Ատամնաշապիկների տեղադրման գործընթացն իրականացվում է առանց ցավի և առանց ավելորդ անհարմարությունների՝ հետևյալ փուլերով․
- Խորհրդատվություն և ախտորոշում. Կատարվում է ատամների զննում, ռենտգեն հետազոտություն և բուժման պլանի կազմում՝ ներառյալ շապիկների տեսակի ընտրությունը:
- Նախապատրաստում. Ատամը թեթևակի տաշվում է (շապիկի հաստության չափով): Եթե կա կարիես, այն բուժվում է:
- Չափսերի վերցում. Վերցվում են թվային կամ ավանդական դրոշմներ, որոնց հիման վրա լաբորատորիայում պատրաստվում է անհատական շապիկը:
- Ժամանակավոր շապիկ. Մինչ հիմնականը պատրաստ կլինի, տեղադրվում է ժամանակավոր շապիկ՝ հարմարավետությունն ապահովելու համար:
- Տեղադրում. Պատրաստի շապիկը փորձարկվում է, ճշգրտվում և ամրացվում հատուկ ցեմենտով:
- Կամրջաձև կոնստրուկցիաներ (կամուրջներ), որոնք հիանալի լուծում են այն դեպքերում, երբ հեռացվել է միջանկյալ ատամ, և երկու կողմից կան հենակետեր:
Հաճախ տրվող հարցին, թե արդյոք արժե՞ ներվազրկել ատամները շապիկների տակ ընդգրկելու համար, կպատասխանենք տեղում՝ կշեռքի նժարի վրա դնելով կոնկրետ Ձեր դեպքը: Անհրաժեշտության դեպքում կառաջարկվի այն տարբերակը, որն առավել նպատակահարմար է Ձեր առողջության համար: