Կարիեսի բուժում

Perfect Smile շուրջօրյա ստոմատոլոգիական կլինիկայում կարիեսի բուժումն իրականացվում է ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներով՝ յուրաքանչյուր պացիենտի համար ընտրված անհատական մոտեցմամբ։ Բժիշկ-ստոմատոլոգը նախ գնահատում է ատամի վիճակը, կարիեսային գործընթացի տարածվածությունն ու խորությունը, ապա ընտրում բուժման համապատասխան տարբերակը։ Ժամանակին դիմելը թույլ է տալիս հնարավորինս պահպանել ատամի բնական հյուսվածքները և խուսափել ավելի բարդ ու ծախսատար միջամտություններից։

կարիես

Ի՞նչ է ատամի կարիեսը

Կարիեսը ատամի կարծր հյուսվածքների ախտաբանական գործընթաց է, որի ժամանակ ատամի էմալն ու հետագայում դենտինը աստիճանաբար քայքայվում են։ Գործընթացը սովորաբար կապված է բերանի խոռոչում առկա բակտերիաների, սննդի մնացորդների և ածխաջրերի փոխազդեցության հետևանքով առաջացող թթուների ազդեցության հետ։

Սկզբնական փուլերում կարիեսը կարող է որևէ ցավ կամ արտահայտված անհանգստություն չառաջացնել։ Այդ պատճառով մարդը կարող է նույնիսկ չնկատել, որ ատամում արդեն սկսվել է ախտաբանական գործընթաց։ Ժամանակի ընթացքում վնասված հատվածը խորանում է, կարող է առաջանալ ատամի խոռոչ, զգայունություն և ցավ։

Ատամի կարիեսը ինքնուրույն չի վերանում։ Եթե գործընթացն արդեն բերել է ատամի հյուսվածքի քայքայման, անհրաժեշտ է դիմել ստոմատոլոգի և գնահատել բուժման անհրաժեշտությունը։

Ինչպե՞ս է բուժվում կարիեսը

Կարիեսի բուժման եղանակը որոշվում է ատամի զննումից հետո։ Բուժման հիմնական փուլերը կարող են ներառել՝

1. Ատամների զննում և ախտորոշում

Բժիշկ-ստոմատոլոգը զննում է ատամները, գնահատում կարիեսի տարածվածությունը և որոշում՝ արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ ախտորոշիչ հետազոտություններ։
Որոշ դեպքերում կարող է նշանակվել ատամի ռենտգեն հետազոտություն, հատկապես եթե կարիեսը գտնվում է ատամի այն հատվածում, որը հնարավոր չէ լիարժեք գնահատել միայն տեսողական զննմամբ։

2. Կարիեսով ախտահարված հյուսվածքների հեռացում

Եթե ձևավորվել է կարիեսային խոռոչ, անհրաժեշտ է հեռացնել ախտահարված և վնասված ատամնային հյուսվածքները։ Այս փուլը հաճախ անվանում են կարիեսի մաքրում։ Նպատակն է հեռացնել ախտահարված հյուսվածքը՝ հնարավորինս պահպանելով ատամի առողջ հատվածները։

3. Ատամի վերականգնում

Կարիեսի բուժումից հետո առաջացած խոռոչը վերականգնվում է համապատասխան պլոմբանյութով՝ կատգարվում է ատամի պլոմբավորում։ Պլոմբավորման յութի ընտրությունը կախված է ատամի վիճակից, վնասվածքի չափից և վերականգնման պահանջներից։
Ժամանակակից կոմպոզիտային նյութերը թույլ են տալիս վերականգնել ոչ միայն ատամի ֆունկցիան, այլև բնական տեսքը։

4. Խորանիստ կարիեսի դեպքում՝ լրացուցիչ բուժում

Եթե կարիեսը հասել է ատամի միջուկին կամ առաջացրել է պուլպայի բորբոքում, միայն պլոմբավորումը կարող է բավարար չլինել։ Այդ դեպքում կարող է անհրաժեշտ լինել էնդոդոնտիկ բուժում՝ արմատախողովակների մաքրում և հետագա հերմետիկ փակում։

Կարիեսի բուժման գինը

Կարիեսի բուժման գինը կախված է ատամի վնասվածության աստիճանից, կարիեսի խորությունից, անհրաժեշտ բուժման ծավալից և օգտագործվող վերականգնող նյութերից։

Կարիես երեխաների մոտ․ կաթնատամների կարիեսի բուժում

Երեխաների մոտ կարիեսը բավական տարածված խնդիր է։ Կաթնատամները կարող են արագ վնասվել, և խնդիրը չպետք է անտեսել այն պատճառով, որ դրանք հետագայում փոխարինվելու են մշտական ատամներով։

Կաթնատամների կարիեսի բուժումը կարևոր է նույնիսկ այն դեպքում, երբ ատամի բնական փոխարինումը մոտ է։ Մանկական ատամնաբույժը գնահատում է կոնկրետ ատամի վիճակը և որոշում՝ բուժել, վերահսկել, թե անհրաժեշտության դեպքում հեռացնել այն։

Կարիեսի կանխարգելումը

Կարիեսի կանխարգելման համար կարևոր է համատեղել ատամների պրոֆեսիոնալ հիգիենան ամենօրյա ճիշտ խնամքի, միջատամնային տարածքների մաքրման, հավասարակշռված սննդակարգի և պարբերական ստոմատոլոգիական զննման հետ։

Անհրաժեշտ է հիշել՝ որքան վաղ է հայտնաբերվում կարիեսը, այնքան մեծ է ավելի պարզ բուժմամբ ատամը պահպանելու հնարավորությունը։

Մի՛ հետաձգեք կարիեսի բուժումը

Գրանցվե՛ք Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանում ստոմատոլոգիական խորհրդատվության և ատամների զննման համար։ Բժիշկը կգնահատի ատամների վիճակը, անհրաժեշտության դեպքում կառաջարկի լրացուցիչ ախտորոշում և կկազմի ձեզ կամ ձեր երեխայի համար համապատասխան բուժման պլան։

Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ

Օնլայն խորհրդատվություն

Արտերկրում գտնվողների համար

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Կապ մեզ հետ

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

Էլ․ Փոստ

Այցելեք մեզ

Գրանցվել այցի