Մեր Մասին

«Perfect Smile» ստոմատոլոգիական կլինիկաները Երևանում ստեղծվել են պարզ գաղափարով՝ ստոմատոլոգիական ծառայությունները դարձնել հասանելի ոչ միայն աշխատանքային օրերին և ժամերին։ Մեր մեծ թիմը և համակարգված աշխատանքը բերել է նրան, որ մինչ օրս լուծել ենք հազարավոր մարդկանց խնդիրներ, ովքեր գիշերվա ժամին մնացել են միայնակ ատամնացավի հետ։

«Perfect Smile»-ը ժամանակակից ատամնաբուժարան է, որտեղ կարող են որակյալ բուժում ստանալ ընտանիքի բոլոր անդամները։`

Ատամների իմպլանտացիա, ատամների սպիտակեցում, իմաստության ատամների հեռացում և շատ այլ միջամտություններ, որոնք իրականացվում են անվտանգության և հարմարավետության բարձրագույն ստանդարտներով։

Մեր հիմնական առաջնահերթություններից է ստերիլիզացիան. յուրաքանչյուր գործիք բացվում է նոր փաթեթից՝ անմիջապես Ձեր ներկայությամբ, ապահովելով լիարժեք անվտանգություն և վստահություն։ Իսկ բոլոր պրոցեդուրաներն իրականացվում են տարիների փորձ ունեցող բժիշկ-ստոմատոլոգների կողմից, ովքեր մշտապես հետևում են նորագույն մեթոդներին և նյութերին։

Ստոմատոլոգիական կենտրոն կարելի է այցելել օրվա ցանկացած ժամին՝ մենք գործում ենք 24/7 գրաֆիկով։ Այցելության համար անհրաժեշտ է միայն զանգահարել, ամրագրել և մոտենալ։ Կլինիկաներն աշխատում են «այսօր և հիմա» սկզբունքով։

Մանկական ստոմատոլոգիա

«Perfect Smile»-ը նաև մանկական ատամնաբուժարան է, որտեղ երեխաներն իրենց զգում են հանգիստ ու ապահով։ Մեր մանկական ստոմատոլոգները պրոցեդուրաներն իրականացնում են խաղային ձևով՝ օգնելով երեխաներին սովորել ճիշտ խնամել ատամներն առանց վախի։

Բացի այդ, կենտրոնում գործում է նաև օրթոդոնտիա բաժին, որտեղ իրականացվում են կծվածքի և ատամների վերականգնողական բուժումներ։ Յուրաքանչյուրի համար կատարվում է բերանի կառուցվածքի գնահատում, որպեսզի բուժումն անցկացվի ոչ միայն արդյունավետ, այլև անվտանգ։

Կենտրոնում նաև ապահովվում է երկարաժամկետ հսկողություն. պացիենտները շարունակում են կանոնավոր այցեր ունենալ մինչև կծվածքի վերջնական ձևավորումը՝ կանխարգելելով հետագա խնդիրները։

«Perfect Smile» ատամնաբուժարանը Ձեր հարմարավետ, վստահելի և ժամանակակից լուծումն է առողջ ու փայլուն ժպիտ ունենալու ճանապարհին։ Մեզ մոտ յուրաքանչյուր այց հաճելի փորձառություն է՝ լի հոգատարությամբ, որակով և բարեխիղճ մոտեցմամբ։

Ստոմատոլոգիական կլինիկա կարող եք այցելել Ձեր իսկ նախընտրած տարբերակով, Ձեզ իսկ անհրաժեշտ պրոցեդուրայի համար․ իմաստության ատամի հեռացում, իմպլանտների տեղադրում, ատամների սպիտակեցում, պրոթեզավորում և այլն։ Մեր կլինիկաները գտնվում են Ավետ Ավետիսյան 1 և Դավիթ Անհաղթ 5 հասցեներում։ Ավետ Ավետիսյան 1 հասցեում գտնվող մասնաճյուղը տեղակայված է մետրոյի հարևանությամբ, իսկ եթե նախատեսում եք այցելել անձնական ավտոմեքենայով, մեզ մոտ կգտնեք անվճար, ազատ ավտոկայանատեղի։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.