
Ատամի հեռացում
Եթե ատամն ամուր և անշարժ է իր դիրքում, 90% դեպքերում այն ենթակա չէ՛ հեռացման և նրան հնարավոր է նոր կյանք նվիրել բանիմաց բժշկի կողմից։ Մեր կլինիկայում մենք անում ենք առավելագույնը՝ բնական ատամները փրկելու համար, իսկ այն դեպքերում, երբ ատամի բուժումը կամ վերականգնումն անհնար է, ատամի հեռացումը կատարվում է արագ, անցավ և բարձր պրոֆեսիոնալիզմով։
- Ատամի հեռացում բացարձակ առանց ցավի՝ օգտագործվող բարձրորակ անզգայացնող նյութերի և աշխարհի ամենաբարակ ասեղների շնորհիվ։
- Ցանկացած բարդության և դիրքի ատամների, իմաստության ատամի հեռացում մաքսիմալ արագ, առանց սթրեսների։ Ատամի հեռացումը կատարվում է հեշտությամբ, եթե դրանով զբաղվում է հատուկ որակավորում ունեցող մասնագետը։
Իմաստության ատամի հեռացում
Իմաստության ատամի ցավը ծանոթ է գրեթե բոլորին։ Այս ատամները հաճախ ծագում են սխալ դիրքով, ճնշում են հարևան ատամներին կամ մնում են լնդի տակ՝ առաջացնելով բարդություններ։
Իմաստության ատամի հեռացումը համարվում է վիրաբուժական նեղ մասնագիտական միջամտություն։ Մեր փորձառու վիրաբույժ-ստոմատոլոգները կատարում են նույնիսկ ամենաբարդ ռետենցված (չծկթած) ատամների հեռացում՝ առանց հարակից ատամներն ու լինդը վնասելու։
Ատամի հեռացում նարկոզով
Մեր կլինիկայում, բացի տեղային որակյալ անզգայացումից, հասանելի է նաև ատամի հեռացում նարկոզով (սեդացիա)։ Սա հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ունեն վախենում են ստոմատոլոգիա այցելելուց, կամ՝ երբ պլանավորվում է մի քանի ատամների միաժամանակյա հեռացում։
Ե՞րբ է անհրաժեշտ ատամի հեռացումը
Ատամի ցավի ոչ բոլոր դեպքերում է ատամի հեռացումն անխուսափելի։ Շատ հաճախ խնդիրը լուծվում է ատամի նյարդի հեռացումով (էնդոդոնտիկ բուժում), ինչը թույլ է տալիս պահպանել ատամի արմատը։ Սակայն կան իրավիճակներ, երբ ատամի հեռացումն անխուսափելի է․
- Ատամի թարախակալում և բորբոքումներ։ Երբ վարակը տարածվել է խորը հյուսվածքներում, և առկա է ատամի թարախակալում, հապաղելը կարող է վտանգավոր լինել ամբողջ օրգանիզմի համար։
- Ատամի կիստա։ Արմատի գագաթին առաջացած բորբոքային հանգույցների դեպքում երբեմն պահանջվում է ատամի կիստայի հեռացում՝ հարակից հյուսվածքները փրկելու համար։
- Ուժեղ քայքայվածություն։ Երբ ատամի պսակային մասն ամբողջությամբ քայքայված է և հնարավոր չէ վերականգնել շապիկով։
Ատամի հեռացում Երևանում, գնացուցակ
Մեզ համար կարևոր է, որ որակյալ ստոմատոլոգիական օգնությունը հասանելի լինի ցանկացած ժամանակ, այդ իսկ պատճառով մեր ստոմատոլոգիական կլինիկաներն աշխատում են 24/7 ռեժիմով՝ ներառյալ տոնական և ոչ աշխատանքային օրերը։ Ատամի հեռացման արժեքը մեզ մոտ 8,000-35,000 դրամ է՝ կախված է միջամտության բարդությունից (պարզ հեռացում, բարդ հեռացում, իմաստության ատամի հեռացում) և լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտությունից (ատամի ներվի կամ կիստայի հեռացում, նարկոզ և այլն)։