Atamnaqareri maqrum heracum gnacucak, ատամնաքարերի մաքրում

Ատամնաքարերի մաքրում, մեխանիկական սպիտակեցում

Perfect Smile ատամնաբուժարանում ատամնաքարերի հեռացումը իրականացվում է ժամանակակից և անվտանգ մեթոդներով, որոնք չեն վնասում ատամի էմալը և ապահովում են նուրբ մաքրում։ Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրման մեր եռափուլ առաջարկը ներառում է’

  • Ատամնաքարերի մաքրում (ուլտրաձայնային, air flow)
  • Ատամների բնական սպիտակեցում հատուկ իտալական մածուկով
  • Ատամի բոլոր մակերեսների ֆտորլաքապատում, որը սնուցում է էմալը, կանխում կարիեսի զարգացումը, 0.3 տոն բացում է ատամների գույնը։

Ատամնաքարերի մաքրման պրոցեդուրան անցավ է և հարմար նույնիսկ զգայուն ատամների համար: Այն տևում է 1 ժամ և լիովին լուծում է բերանի խոռոչի բոլոր հիգիենիկ հարցերը։

Ի՞նչ է ատամնաքարը և ինչո՞ւ է առաջանում

Ատամնաքարը կարծրացած ատամնափառ է, որը ձևավորվում է ատամների մակերեսին՝ հատկապես լնդերի եզրագծի հատվածում։ Եթե ատամնափառը ժամանակին չի հեռացվում, այն հանքայնանում է և վերածվում ատամնաքարի։

Ատամնաքարերի առաջացումը պայմանավորված է՝

  • ատամների թերի կամ սխալ մաքրումով.
  • սննդակարգով (քաղցր, փափուկ սնունդ).
  • ծխախոտի, սուրճի օգտագործմամբ.
  • լնդերի հիվանդություններով.
  • անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Ատամնաքարը ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլ նաև կարող է հանգեցնել լնդերի բորբոքման, արյունահոսության և նույնիսկ ատամների կորուստի։

 

Ատամնաքարերի հեռացման մեթոդները մեր ատամնաբուժարանում

Ատամնաքարերի հեռացման ամենաարդյունավետ մեթոդներից է ատամնաքարերի ուլտրաձայնային մաքրումը, որի միջոցով ատամնաքարը քայքայվում և հեշտությամբ հեռացվում է նույնիսկ դժվար հասանելի հատվածներից։

Ուլտրաձայնային մաքրումը լրացվում է Air Flow տեխնոլոգիայով, որը մաքրում է փափուկ ատամնափառը, հեռացնում է գունային նստվածքները (սուրճի, թեյի, ծխախոտի), մաքրում է միջատամնային հատվածները և վերադարձնում է ատամների բնական գույնը:

Ուլտրաձայնային և Air Flow մեթոդների համադրությունը ապահովում է ատամների ամբողջական հիգիենիկ մաքրումը։

 

Ատամնաքարերի մաքրման արժեքը

Ատամնաքարերի հեռացման և ատամների մաքրման գինը կարող է տարբեր լինել՝ կախված ատամնաքարերի քանակից և նստվածքի աստիճանից, կիրառվող մեթոդներից (ուլտրաձայնային մաքրում, air flow), լնդերի վիճակից:

Perfect Smile շուրջօրյա ատամնաբուժարանում ատամնաքարերի մաքրումն արժե 15.000-35.000 դրամ, որը ներառում է ատամնաքարերի ու ատամնափառի մաքրումն ու համապատասխան խնամքը՝ համադրելով բարձր որակն ու ժամանակակից մոտեցումները։

Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Կապ մեզ հետ

Հասցե

Երևան, Հայաստան՝ Ավետ Ավետիսյան 1, Դավիթ Անհաղթ 5

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

+374 99 422 988 +374 55 422 988

Էլ․ Փոստ

info@perfectsmile.am

Այցելեք մեզ

Գրանցվել այցի