լուսային պլոմբ​, ատամների պլոմբավորում

Ատամների պլոմբավորում

Ատամների պլոմբավորումը Perfect Smile ատամնաբուժարանում  իրականացվում է ժամանակակից մեթոդներով և բարձրակարգ նյութերով՝ ապահովելով թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ կատարյալ արդյունք։

Մենք կիրառում ենք նորագույն կոմպոզիտային պլոմբանյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս վերականգնել ատամի բնական կառուցվածքն ու տեսքը՝ նույնիսկ լուրջ վնասվածքների դեպքում։

Ատամի պլոմբավորումը արդյունավետ լուծում է՝

  • կարիեսի բուժման,
  • ատամի կառուցվածքի վերականգնման,
  • ճաքերի և մաշվածության վերացման համար։

Մեզ մոտ կիրառվում է նաև «Occlusion Key / Ծամող մակերեսի բանալի» մեթոդը, որը թույլ է տալիս 100% վերականգնել ատամի անատոմիական ձևը՝ ապահովելով ճիշտ կծվածք և երկարատև արդյունք։

Լուսային պլոմբ

Ժամանակակից ստոմատոլոգիայում առավել լայն կիրառություն ունեն լուսային (ֆոտոպոլիմերային) պլոմբանյութերը, որոնք կարծրանում են հատուկ լամպի ազդեցությամբ։

Ի տարբերություն հին սերնդի պլոմբների (օրինակ՝ ամալգամային կամ սովորական քիմիական պլոմբներ), լուսային պլոմբները՝

  • ունեն բարձր էսթետիկա և ամբողջությամբ համընկնում են ատամի բնական գույնին,
  • չեն փոխում գույնը ժամանակի ընթացքում,
  • ապահովում են ամուր կապ ատամի հյուսվածքների հետ,
  • թույլ են տալիս վերականգնել նույնիսկ բարդ անատոմիական կառուցվածքներ։

Perfect Smile շուրջօրա ատամնաբուժարանում օգտագործվում են ամենաբարձր կարգի կոմպոզիտային նյութեր, որոնք ապահովում են երկարաժամկետ և հուսալի արդյունք։

  • Մակերեսի ճշգրիտ կրկնօրինակում
  • Խորանիստ կարիեսի արդյունավետ բուժում
  • Ատամի բնական տեսքի լիարժեք վերականգնում

Բացի նշվածներից, ժամանակակից լուսային պլոմբի օգնությամբ մինչև 40% քայքայված ատամները հնարավոր է վերականգնել առանց ձուլովի շտիֆտների և շապիկների՝ կիրառելով նոր սերնդի ամուր ապակեիոնոմերային շտիֆտեր, որոնք միաձուլվում են պլոմբանյութի հետ։

Ատամի պլոմբավորման փուլերը

Ատամի պլոմբավորման գործընթացը կատարվում է մի քանի հստակ փուլերով՝ ապահովելով անվտանգ և կանխատեսելի արդյունք․

  • Զննում և ախտորոշում – որոշվում է կարիեսի կամ վնասման աստիճանը
  • Վնասված հատվածի մաքրում – հեռացվում են կարիեսով ախտահարված հյուսվածքները
  • Խոռոչի նախապատրաստում – ձևավորվում է պլոմբի համար հարմար հիմք
  • Պլոմբանյութի տեղադրում – կիրառվում է լուսային կոմպոզիտը՝ շերտ առ շերտ
  • Լուսային կարծրացում – յուրաքանչյուր շերտ կարծրացվում է հատուկ լամպով
  • Վերջնական ձևավորում և փայլեցում – վերականգնվում է ատամի բնական ձևն ու հարթությունը

Ատամների պլոմբավորման գործընթացն անցավ է և իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ պացիենտի լիարժեք հարմարավետության համար։

Ատամների պլոմբավորման գինը

Պլոմբավորման արժեքը կախված է մի շարք գործոններից՝

  • ատամի վնասման խորությունից,
  • կիրառվող նյութերից,
  • վերականգնման բարդությունից։

Perfect Smile ատամնաբուժարանում մեկ ատամի պլոմբավորրման արժեքը 15 000-40 000 դրամ է: Մեզ մոտ գործում է թափանցիկ և արդար գնային քաղաքականություն․ յուրաքանչյուր պացիենտ ստանում է անհատական բուժման պլան և հստակ գնային առաջարկ նախքան բուժումը սկսելը։

Ինչու՞ ընտրել հենց մեզ

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

600+ նոր հաճախորդ ամսական

Մեզ վստահում են կաթնատամներից մինչև ամենաբարդ իմպլանտացիոն դեպքեր

Ատամների բուժում նարկոզով

Հոգեբանությունը և վախի բացակայությունը որպես առաջնահերթություն

Անվճար կայանատեղի, մետրո

Ժամանակի և նյարդերի ահռելի խնայողություն

Կապ մեզ հետ

Հասցե

Երևան, Հայաստան՝ Ավետ Ավետիսյան 1, Դավիթ Անհաղթ 5

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

+374 99 422 988 +374 55 422 988

Էլ․ Փոստ

info@perfectsmile.am

Այցելեք մեզ

Գրանցվել այցի