Պրոթեզավորում
Հոլիվուդյան Ժպիտ


Ցանկացած բարդության կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում բերանի խոռոչում։ Բուժման պլանի նախնական կազմում և տարբերակների մանրակրկիտ ներկայացում պացիենտներին։ Աշխատանքի արժեքի դետալային վերլուծում և լիարժեք թափանցիկ աշխատանք։ Ճերմակ ատամների ձևի ընտրություն տեղում՝ կատալոգով։
«Արծաթ պրոթեզ»
Մենք միակն ենք աշխարհում, ով առաջարկում է լրիվ շարժական պրոթեզի նորարարական տեսակ, որը տարբերվում է իր տեսքով և հատկություններով:
Վերին պրոթեզի հիմքի վրա, արտաքինից չերևացող հատվածում որտեղ բացվում է հարականջային թքագեղձի ծորանը, տեղադրվում է 999 հարգի մաքուր արծաթից պատրաստված լոգո: Թուքը մինչ լցվելը բերանի խոռոչ, հարստանում է արծաթի ազատ իոններով, որոնք տալիս են հետևյալ առավելությունները՝
✔ Բերանում արծաթի առկայության ժամանակ վերքերը լավանում են կրկնակի արագ:
✔ Արծաթը բալանսավորում է բերանի խոռոչում օգտակար և վնասակար մանրէների քանակը:
✔ Արծաթը նեյտրալիզացնում է մի շարք վիրուսների հարուցիչներ, որոնք նոր են մուտք գործել բերանի խոռոչ: Դրա իոնները մուտք են գործում վիրուսի հարուցչի մեջ և ներսից ոչնչացնում դրանք:
✔ Արծաթն ունի դրական էմոցիաներ հաղորդելու հատկություն, որում ինքներս համոզվել ենք տեսնելով մեր պացիենտների ուրախություն չափը, երբ նրանք իմացել են, որ իրենց նոր ատամնաշարի վրա կա 999 հարգի արծաթ:
✔ Արծաթը կանխում է պրոթեզի գունափոխումը
✔ Արծաթի շնորհիվ շնչառություննը միշտ թարմ է:
Հեղինակ՝ բժ. ստոմատոլոգ՝ Տիգրան Մեսրոպի Կարապետյան:
Հեղինակային գյուտ, արտոնագրված էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ամենաբնական պրոթեզը՝ Կովկասում առաջատար մասնագետների կողմից
Մոսկվայում կայացած “Ամենաբնական պրոթեզը” մրցույթում 1 պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մասնագետները Հայաստանում են:
Հիմնական առաջացող հարցն ատամնային պրոթեզ պատրաստել ցանկացողների մոտ հետևյալն է՝ փափուկ, թե՞ կոշտ:
Մեզ մոտ պատրաստվում են ցանկացած տեսակի և բարդության ատամնային պրոթեզներ բայց լրիվ շարժականի դեպքում մենք նախապատվությունը տալիս ենք վերջին սերնդի, բարձր որակի կարծր ակրիլային պրոթեզներին որոնք փափուկի համեմատ ունեն հետևյալ առավելությունները՝
- Ի տարբերություն փափուկ պրոթեզների, որոնք ծամողական ճնշումը բաշխում են կետային և նպաստում լնդերի մաշվելուն, կարծր պրոթեզները ամրության հաշվին փոխանցում են ծամողական ճնշումը ամբողջ լորձաթաղանթով մեկ:
- Ի տարբերություն փափուկ պրոթեզների սրանք չունեն իրենց մեջ գունային պիգմենտներ հավաքելու հատկություն ըստ այդմ չեն գունափոխվում:
- Անզգուշությամբ կոտրելու դեպքում հնարավոր է վերանորոգել:
- Երբ ունեք որոշակի ատամներ, որոնցից մեկը դառնում է հեռացման ենթակա, նոր սերնդի կարծր պրոթեզի վրա հնարավոր է ավելացնել ատամ ի տարբերություն փափուկի:
- Տարիներ անց հնարավոր է վերահենքավորել:
- Կարծր պրոթեզներով հնարավոր է ստանալ հոլիվուդյան ժպիտ, լնդային հյուսվածքները լինում են այնքան բնական, որ դրանցում երևում են մինչև անգամ երակներն ու մազանոթները: Քիմքն ունենում է նույն բնական անհարթությունները, որի շնորհիվ հնչյունները լիարժեք արտաբերվում են:
- Մեր առաջարկած կարծր պրոթեզները կարող են ցանկացած պահի միանալ իմպլանտների հետ և դառնալ անշարժ:
- Կարծր պրոթեզների վրա տեղադրվում է 999 հարգի արծաթե լոգո, որը հանդիսանում է մեր իսկ արտոնագրված գյուտը: Այս մասին մանրամասները կարող եք կարդալ <<Արծաթ պրոթեզ>> բաժնում:
- Ի տարբերություն հին ընդունված տարբերակի, նոր սերնդի ակրիլային պրոթեզները գիշերը չեն հանվում և մնում են բերանի խոռոչում։