Վինիրները կերամիկական երեսպատիչներ են, որոնց միջոցով հնարավոր է շտկել մի շարք թերություններ: Մենք ընտրում ենք կերամիկական E-max որակի տարբերակը, որը լավագույնն է որակական և էսթետիկ առումներով: Այս տեսաակի վինիրներն ունեն մի շարք առավելություններ․
- Վինիրների միջոցով հնարավոր է ստանալ մաքսիմալ էսթետիկա և հոլիվուդյան ժպիտ:
- Ատամները վինիրների տակ կարող են չներվազրկվել:
- Ատամները տաշվում են ավելի քիչ, քան շապիկների դեպքում։
- Վինիրների միջոցով հնարավոր է շտկել ատամների ոչ մեծ թեքվածությունները և խուսափել բրեկետներից։
- Վինիրների դեպքում Դուք կարող եք ընտրել ցանկացած տոնի և երանգի գույն:
- Վինիրները ծառայում են մաքսիմալ երկար։