PerfectWash

PerfectWash համակարգ

Բժիշկ-ստոմատոլոգ Տ. Կարապետյանի խոսքը ուղղված սիրելի պացիենտներին.

Կարիեսը համարվում է ատամների ախտահարման N1 պատճառը աշխարհում: Նրա առաջացմանը ամենաշատը նպաստում են սննդային մնացորդները միջատամնային տարածություններում, որոնք առավելագույնս գիշերը խմորվելով, առաջացնում են թթվային միջավայր, քայքայում են էմալը, որից հետո էլ առաջանում են բոլորիս հայտնի խնդիրները: Բրեկետներ կրողները շատ հաճախ ուղղում են ատամնաշարը, որից հետո բախվում են առաջացած խոռոչների բազմաքանակ խնդրի հետ, պատճառը նորից սննային կուտակումներն են:

Ձեզանից շատերը բավականին հետևողական են ատամների նկատմամբ, բայց չգիտեն, որ որքան էլ խոզանակով մանրակրկիտ լվանան, գոյություն ունեն խոզանակի համար անհասանելի մասեր: Հարցի միակ, վերջնական և անփոխարինելի լուծումը PerfectWash և նմանատիպ լվացման համակարգերն են:

PerfectWash համակարգը անհրաժեշտություն է ամբողջ ընտանիքի համար: Ունի ծայրակալներ բոլորի համար՝ կախված բերանում առկա կոնստրուկցիաներից:

Կարգավորվող, ծորակի հասարակ ջրի ուժեղ շիթի շնորհիվ այն մաքրում և թեթևության զգացողություն է նվիրում օգտվողին: Անհրաժեշտության դեպքում ջրի փոխարեն հնարավոր է լցնել այլ թափանցիկ հակամանրէային միջոց:

PerfectWash-ը՝

  • 100%-ով մաքրում է սննդային մնացորդները:
  • Կանխում է ատամների գունափոխումը:
  • Բացառում է հոտի առկայությունը բերանից:
  • Նպաստում է լնդերի մերսմանն ու լեզվի առողջությանը:
  • Կանխում է ատամնաքարերի առաջացումը, այսպիսով մեծ պլանում:
  • խնայելով հսկայական գումար, ժամանակ և առողջություն:

Կոմպլեկտում առկա են ծայրակալներ՝

  • Բնական ատամնաշարի խնամքի համար:
  • Բրեկետների լիարժեք խնամքի համար:
  • Կամուրջների և շապիկների խնամքի համար:
  • Իմպլանտների խնամքի համար:
  • Լեզվի մաքրման համար:

Սարքն ունի 600մլ տարողություն, որը լրիվ բավարար է մեկ երկար լվացման համար: Մտցնելով այս սարքը Ձեր և ընտանիքի առօրյա, հետագայում Դուք չեք կարող պատկերացնել կյանքն առանց դրա:

Արժեքը` 39.900 դրամ: Մենք չենք կատարում առաքում, որպեսզի տեղում Ձեզ սովորեցնենք ատամները խնամելու ճիշտ կարգը:

Ինչո՞ւ PerfectSmile

24/7

24/7 աշխատանք՝ կիրակի և տոն օրերը ներառյալ։

Սրտացավ մոտեցում

Վերապատրաստված, տարիների փորձառությամբ մասնագետներ։

Գերհիգիենիկ միջավայր

Մենք պահպանում ենք հիգիենայի բոլոր կանոնները։

Բարձր որակ

Մենք օգտագործում ենք միայն բարձրակարգ նյութեր:

Կապ մեզ հետ

Հասցե

Ավետ Ավետիսյան 1, Երևան, Հայաստան

Աշխատանքային Ժամեր

Շուրջօրյա

Հեռախոսահամար

+374 99 422 988

Էլ․ Փոստ

perfectsmile.am@gmail.com

Այցելեք մեզ